«Գազի սակագնի բարձրացման հետևանքով հսկայական պարտքեր են կուտակել նաև ջերմոցային տնտեսությունները և չեն կարողանում վճարել։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ շուրջ 20 ջերմատների սեփականատերեր դիմել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ աջակցության ակնկալիքով։
Նախարար Սերգո Կարապետյանը մեզ հայտնեց, որ պաշտոնական նամակով դիմել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ խնդրելով գոնե մինչև մայիս երկարաձգել վճարման գրաֆիկը։ «Բայց մեզ պատասխանեցին, թե ջերմատնային ոլորտի բաժանորղների՝ վճարումներ չկատարելու պատճառով իրենք հարկադրված են լինում վարկեր վերցնել, տոկոսներ վճարել՝ կրելով անուղղակի վնասներ։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով՝ ընկերությունը մերժեց։ Հիմա նախարարությունը որևէ այլ լծակ կամ ազդեցություն չունի ընկերության նկատմամբ։ Չնայած անցյալում վերամշակող ձեռնարկությունների հետ կապված նման աջակցություններ եղել են, բայց այս անգամ չստացվեց»,–«Ժողովուրդ»-ին ասաց գյուղնախարարը։
Այսպիսով՝ ռուսական ընկերության առջև անզոր է անգամ ՀՀ կառավարությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։