
Slaq.am-ը շարունակսում է հարցազրույցների նոր շարքը. հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները գնահատում են քաղաքական գործիչներին` նրանց արտաքին տեսքը, ճաշակը, անկեղծանում, թե ում հետ կգնային ժամադրության: Մեր զրուցակիցը երգչուհի Շպռօտն է: Ստորև ներկայացնում ենք Շպռօտի կարծիքը մեր քաղաքական գործիչներից 5-ի վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան
Տիգրանն ինտելեկտով մարդ է երևում: Ինձ թվում է՝ Ճաշակով տղա է: Ու մի տեսակ ինքը հոգնել է էս ամեն ինչից ու ոնց կուզեր գնալ Մայամի հանգստանալու, բայց…առանց ընտանիքի…))
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Օրինաց երկիր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյան
Արթուր Բաղդասարյանը պարոդիստի տեսք կարող էր ունենալ, եթե նիհարեր ու սպորտային դառնար: Հիմա շատ թութուշիկ տեսք ունի, բայց «սիմպատիչնի» է. փոքր ժամանակ երևի մռութ է եղել: ))
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյան
Տիգրան Ուրիխանյանին առաջին անգամ եմ տեսնում. սիրուն տղա է, բայց կարծես հակում ունի չաղանալու…Պիտի սպորտով զբաղվի, որ փորիկ չաճեցնի և արևայրուք ընդունի: Խորհուրդ եմ տալիս մեր բոլոր անգույն ու սփրթնած պատգամավորներին…արևայրուքը ջահելացնում է և առողջ երանգ տալիս մաշկին:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Դե Ռոբերտ Քոչարյանը Դե Նիրոյի նիհար տեսակն է: Բայց եթե համեմատենք խնամիներին, Սիրուշոյի հայրիկն ինձ համար միշտ հայկական սեքս սիմվոլ է եղել: Հրաչյա Հարությունյանի մասին է խոսքը: ))
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյան
Վահան Հովհաննիսյանը բավականին լավ տեսք ունի իր տարիքի համար: Երևի այսքանի միջից ամենաքաղաքական գործչի տեսք նա ուներ: Մի տեսակ տեսքին կվստահեի այս մարդու, բայց դե գիտեք՝ տեսքը միշտ էլ խաբուսիկ է. մարդս մարդ լինի:
Ո՞վ է քեզ գրավում որպես տղամարդ: Եվ ինչո՞վ:
Ես որձոտ տղաների եմ սիրում, բարձրահասակ, մկանոտ…երևի եթե լողազգեստով նկարներ դնեիք, կկողմնորոշվեի: Այսպես բան չեմ կարող ասել…
Իսկ ո՞վ է ավելի անհրապույր՝ թե հագնվելու, թե արտաքինի առումով:
Ինձ համար անհրապույր մարդ չկա աշխարհում, որովհետև բնությունն իդեալական է ստեղծում ամեն ինչ. ընդամենը պիտի գիշերները շատ հաց չուտեն ու քիչ ալկոհոլ խմեն, որ առողջ լինեն ու երջանիկ: Եթե նրանք երջանիկ լինեին, այսօր իմ ժողովուրդն էլ երջանիկ կլիներ: Հաստատ:
Ո՞մ հետ կհամաձայնեիք գնալ ժամադրության:
Հանդիպման բոլորի հետ էլ կգնայի հետաքրքրության համար: Ինձ թվում է՝ ես նրանց կանկեղծացնեի, հոգեպես կմերկացնեի բոլորին:
Ո՞մ միանգամից կմերժեիր
Ուղղակի որպես տղամարդ ամուսնացածների հետ փորձում եմ չհանդիպել, քանի որ ամուսնացած տղամարդիկ շատ ձանձրալի են. նրանց հոգու փայլը խամրած է…ազատ չեն:
Հարցազրույցը՝ Սաթինե Թադևոսյանի



