Ladynews.am-ը գրում է.

Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ննջասենյակի պատերի գույնը ուղղակիորեն ազդում է քնի որակի վրա: Օրինակ կապույ գույնը լիցքաթափում է (մարդը միջինը նման սենյակում քնում է 7 ժամ 52 րոպե):

Այդպիսի հետևություններ արվել են 2000 ննջարաններ դիտարկելուց ու համապատասխան վերլուծություններ անելուց հետո: Պարզվել է, որ հանգիստ երանգները՝ դեղնավունը, կապտավունը, կանաչը, հնարավորություն են տալիս հանգիստ քնել:

Էդինբուրգյան քնի կենտրոնի մասնագետ Կրիս Իդզիկովսկին այդ երևույթը կապում է ցանցաթաղանթի նյարդային բջիջների հետ, որոնք առավել զգայուն են կապույտ գույնի նկատմամբ: Տեղեկատվությունն այդտեղից փոխանցվում է ուղեղի այն հատվածին, որը քնի և ցերեկային զգացողությունների պատասխանատուն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել