1in.am-ը գրում է.

2013 թ. դեկտեմբերին Ռայան Հոսլինգ-Եվա Մենդես աստղային զույգը հայտարարեց «հարաբերություններում ընդմիջման մասին»: Դերասանների երկրպագուներն անհամբերությամբ սպասում էին նրանց հաշտեցմանը, սակայն դադարը վերածվեց վերջնական բաժանության:

Ինչպես հաղորդում է In Touch ամերիկյան տաբլոիդը, վկայակոչելով աստղին մոտ կանգնած աղբյուրին, սիրահարներն ուղղակի տարբեր հայացքներ են ունեցել:

«Նրանց խնդիրները սկսվել են դեռևս 2013 թ.: Եվային և Ռայանին բացարձակ տարբեր բաներ են դուր գալիս: Եվան սիրում է լինել ուշադրության կենտրոնում, այցելել գլամուր երեկույթների, մասնակցել ֆոտոշարքերի, իսկ Ռայանն իսկական տնակյաց է: Նա միշտ լուրջ է և ինքնամփոփ»,- ասել է աղբյուրը:

Նրա խոսքերով՝ զույգի բաժանման պատճառ է հանդիսացել նաև երեխաներ ունենալու հարցում տարաձայնությունը. ի տարբերություն Եվայի՝ Ռայանը շատ երեխաներ էր ցանկանում ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել