Հայտնի մարդիկ այսօր սոցիալական ցանցերն օգտագործում են որպես PR–ի, ինքնաարտահայտման, հասարակության ուշադրությունը գրավելու և բլոգներին ու լրատվամիջոցներին իրենց մասին ևս մեկ անգամ հիշեցնելու միջոց:
ArmStar.am-ն այսօր կանդրադառնա հայտնիներից մի քանիսին, ովքեր ակտիվ են Facebook սոցցանցում՝ թե՛ գրառումներ կատարելով, թե՛ նկարներ տեղադրելով: Մենք կպարզենք՝ ին՞չ է նրանց համար ֆեյսբուքը, ինչու՞ են այդքան հաճախ գրառումներ կատարում և ու՞մ են ուղղված դրանք:

Ռեժիսոր, պրոդյուսեր, ակտիվ ֆեյսբուքական Սուրեն Թադևոսյանը գրում է ամեն ինչ մասին, արտահայտում իր բողոքը, առաջարկներ կատարում կամ էլ բարեմաղթանքներ հղում: «Ես գրում եմ շատ ժամանակ հենց ինձ համար կամ այն մարդկանց համար, ում հետաքրքիր են իմ մտքերը և ոչ կայքերի համար, որ վերցնեն ու տեղադրեն: Շատ ժամանակ հաճելի է, իհարկե, որ տեղադրում են, բայց տհաճ է, երբ զգում ես, որ նրանք վերցնում են պարզապես սենսացիայի և դիտումներ հավաքելու համար»:

Անկեղծ էր նաև երգչուհի Ջուսի խոստովանությունը, ում համար Facebook–ը շփման միջոց է իր երկրպագուների հետ և PR-ի լավագույն ձև: Մեր այն հարցի, թե ի՞նչ PR–ի մասին է խոսքը երգչուհին պատասխանեց, որ թե՛ անձի, թե՛ տեսահոլովակի, և թե՛ նոր երգի :

Շարունակությունը՝ այստեղ