Lurer.com-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոս պապի «Կարիտաս Հռոմ» բարեգործական հիմնադրամին նվիրած Harley Davidson մոտոցիկլետը Փարիզում կայացած Bonhams աճուրդում վաճառվել է 241 հազար եվրոյով:

Աճուրդի կազմակերպիչները հույս ունեին այն վաճառել լավագույն դեպքում 15.000 եվրոյով: Ստացված ողջ հասույթը կուղղվի կազմակերպության Don Luigi Di Liegro ճաշարանի նորոգմանը, որը գործում է 1987 թվականից եւ անվճար կերակուր է տրամադրում աղքատներին:

Հռոմի պապը մոտոցիկլետը նվեր էր ստացել նախորդ տարվա հունիսին` Harley Davidson ֆիրմայի 110 ամյակի հոբելյանական միջոցառման ժամանակ: Թեպետ պապը երբեք չի վարել մոտոցիկլետը, սակայն նստատեղին թողել է իր ստորագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել