Օմբուդսմենը պարզաբանում է կուտակային կենսաթոշակների հետ կապված հաճախ տրվող հարցերըAravot.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեսյանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ կապված կուտակային կենսաթոշակների հետ կապված հաճախ տրվող հարցերի հետ: Սահմանադրական դատարանի հունվարի 24–ի որոշումով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կասեցվել է պարտադիր կուտակային վճարներ չկատարած կամ ուշացումով կատարած անձանց պատասխանատվության ենթարկվելու և կենսաթոշակային ֆոնդերի ու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընտրելու վերաբերյալ դրույթները: ՍԴ-ի այս որոշումը գործատուների և աշխատողների շրջանում առաջացրել է խառնաշփոթ և մասնագիտական բանավեճեր հետևյալ հարցերի շուրջ:  Գործատուն պարտավոր է կատարել պարտադիր կուտակային վճարները, թե ՝ոչ: Արդյո՞ք պետք է հաշվի առնի իր աշխատողի ցանկությունը: Սահմանադրական դատարանը հունվարի 24-ի որոշմամբ կասեցրել է օրենքի այն դրույթը, համաձայն որի պարտադիր կուտակային վճարներ չկատարելու դեպքում, գործատուները ենթարկվում են պատասխանատվության: Այս որոշումը գործատուներին կանգնեցրել է երկընտրանքի առջև՝ հետևել օրենքի պահանջին և վճարել պարտադիր կուտակային վճարները, թե, հաշվի առնելով ՍԴ կասեցման որոշումը, դեռևս ձեռնպահ մնալ այդ վճարումները կատարելուց: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործատուն պետք է կատարի պահում իր աշխատողի աշխատավարձից, սակայն այն չկատարելու դեպքում պատասխանատվության չի ենթարկվում: Փաստորեն, վճարում կատարելու որոշումը թողնվում է գործատուի հայեցողությանը. գործատուն է որոշում՝ կատարի այդ փոխանցումը, թե` ոչ: ՍԴ որոշումը հստակ սահմանում է, որ վճարում չկատարելը չի առաջացնում որևէ բացասական հետևանք թե գործատուի, թե աշխատողի համար: Նման պայմաններում մենք շատ ենք կարևորում, որ գործատուները վճարման հարցը քննարկեն և համաձայնության գան իրենց աշխատողների հետ, այն է` հնարավորություն տան յուրաքանչյուր աշխատողի ինքնուրույն որոշելու պարտադիր կուտակային վճար կատարելու հարցը: Այսպիսով, քանի որ գործատուն հունվար և փետրվար ամիսների համար վճարում չկատարելու դեպքում չի ենթարկվում որևէ պատասխանատվության, նա կարող է չկատարել համապատասխան վճարումները, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատակիցն ինքն է ցանկանում կատարել այն:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել