1in.am-ը գրում է.

2013 թ. երրորդ երկրների ավելի քան 450 հազար քաղաքացիներ ապաստան են խնդրել Եվրամիության պետություններում, ինչպես նաև Նորվեգիայում, Շվեյցարիայում, Իսլանդիայում, Լիխտենշտեյնում, որոնք անդամակցում են Ազատ առևտրի եվրոպական ասոցացմանը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ապաստանի աջակցության հարցերով եվրոպական գրասենյակին:

Գրասենյակի տվյալներով` 2013 թ. ապաստանի դիմում ներկայացրածների թիվը մեծացել է 24 %-ով՝ նախորդ տարվա համեմատ:

Անցած տարի ԵՄ և վերոնշյալ չորս պետություններին փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին ամենաշատ թվով հայց են ներկայացրել Արևմտյան Բալկանների պետությունների քաղաքացիները (15 %), որին հետևում են Սիրիան, Ռուսաստանը (10-ական %), Աֆղանստանը (6 %), Պակիստանը (5 %):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել