Սիրիայի ապստամբները հայտարարել են Հալեպի վրա նոր հարձակման սկսման մասին168.am-ը գրում է.

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ապստամբները հայտարարել են երկրի հյուսիսում գտնվող Հալեպի նահանգի վրա նոր հարձակման սկսման մասին: Գործողությանը մասնակցում են ապստամբական երկու խոշոր կազմակերպություն: Խոսքը գնում է «Իսլամական ճակատի» («չափավոր» ընդդիմադիրների դաշինք) և «Ջաբհաթ ալ-Նուսրայի» («Ալ-Քաիդայի» տեղի մասնաճյուղ) մասին: Ընդդիմության առաջնորդները շարքային սիրիացիներին կոչ են արել լքել իրենց տները, որոնք գտնվում են զորամասերի մոտ, որպեսզի չդառնան մարտերի պատահական զոհ: Ապստամբները նոր հարձակման մասին հայտարարել են երկրի հյուսիսում կառավարական բանակի ոչ վաղ անցյալի հաջողությունների ֆոնոին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել