Thienthongthai Worachat - The Best Landscape Photographers

Բնանկարներ լուսանկարելը բավականին դժվար է: Նշմարել մշուշապատ լեռները, բազմաթիվ հովիտներն ու արահետները, պատկերել սաղարթախիտ ծառերի մեջ համառորեն թաքնված տնակը, համապատասխան լուսավորություն տալ, դիտողներին փոխանցել հանդարտության զգացողություն… այս ամենի համար պետք է զինված լինել անսպառ համբերությամբ, լուսանկարչական ձիրքով և, իհարկե, շատ փողով: Աշխարհի տարբեր մայրցամաքներով անվերջ շրջագայելը բավականին ժամանակ, էներգիա ու ֆինանսական միջոցներ է պահանջում, սակայն բազում լուսանկարիչներ հաճույք են ստանում այս դժվարին աշխատանքից: Մենք ընտրել ենք հենց այդպիսի լուսանկարիչների ամենահաջող լուսանկարները: Հուսով ենք, որ դրանք ձեզ դուր կգան:   

Արոն Գրոեն

Ամերիկացի այս լուսանկարիչը իր աշխատանքներում հաճախ է պատկերում աստղազարդ երկինքը, որում նշմարվում են բազմաթիվ համաստեղություններ: Նրա լուսանկարներին նայելիս այնպիսի տպավորություն ես ունենում՝ ասես շուրջբոլորդ երկնային մեղեդի է հնչում:   

Aaron Groen - The Best Landscape Photographers

Ալեքս Նորիեգա

Մթնշաղի շողշողուն լույսեր, անծայրածիր անապատներ, լեռներ ու խոտածածկ անտառներ և, ամենակարևորը, խորհրդավոր տրամադրություն: Ահա թե ինչով են աչքի զարնում Ալեքս Նորիեգայի լուսանկարները: 

Alex Noriega - The Best Landscape Photographers

Անգուս Քլայն

Անգուս Քլայնի ստեղծագործությունները առանձնանում են իրենց բանաստեղծականությամբ: Նայելով դրանց՝ մարդ համակվում է հանդարտ ու մի փոքր էլ թախծոտ տրամադրությամբ: 

Angus Clyne - The Best Landscape Photographers

Աթոմիկ Զեն

Հափշտակությամբ դիտելով այս խորհրդավոր լուսանկարները՝ մարդ մի պահ վերանում է իրականությունից և համակվում աշխարհի գեղատեսիլ վայրերով շրջելու բուռն ցանկությամբ:   

 Atomic Zen - The Best Landscape Photographers

Դևիդ Քեոչերյան

Պատկերելով շողշողուն աստղաբույլը ու պարզկա լճերը՝ Դևիդն իր լուսանկարներով ասես մի յուրօրինակ պատմություն պատմի տիեզերքի մասին: Այդ պատմությունն ընկալելու համար պետք է ուշադիր զննել նրա լուսանկարները: 

 David Keochkerian - The Best Landscape Photographers

Դիլան Թոհ

Դիլան Թոհը իր լուսանկարներում պատկերում է մայրամուտն ու արևածագը, երկինքն ու ծովը, ջրվեժներն ու մարգագետինները: Իր ստեղծագործություններում նա առանձնահատուկ վառ կերպով է արտացոլում բնության հրաշքը: 

Dylan Toh - The Best Landscape Photographers

Էրիկ Սթնեսլենդ

Էրիկն ապրում է Ռոքի Մաույնթին (թարգմանաբար՝ ժայռոտ լեռ) ազգային արգելոցի հարևանությամբ: Նա հաճախ լույսը դեռ չբացված վեր է կենում և, ֆոտոխցիկն առած, ուղևորվում արևի առաջին շողերի լույսի ներքո լուսանկարելու արգելոցի գեղեցիկ բնապատկերները

 Erik Stensland - The Best Landscape Photographers

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել