Esem.am-ը գրում է.
Սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է «Հարազատ թշնամի» սերիալից, որում մարմնավորում է Էմկային, շուտով հանդես կգա նաև թատրոնում: Դերասանուհին Համազգային թատրոնի բեմում կխաղա «Համլետ» ներկայացման մեջ, որում կմարմնավորի Օֆելիային:
ESem.am-ին վստահելով ներկայացման մանրամասները, Լիկան նշեց, որ ուրախ է այդ կերպարը խաղալու համար. «Շատ եմ սիրում այդ կերպարը, սակայն շատ բարդ է մարմնավորել այն, քանի որ թատրոնում ներկայանալու առաջին փորձս է, հուսով եմ լավ կստացվի»:
Դերասանուհին ոչ թատրոնում խաղալու փորձ ունի, ոչ էլ մասնագիտական կրթություն և խոստովանում է, որ թատրոնում ներկայանալը հեշտ բան չէ: «Բնականաբար սերիալն ու թատրոնը շատ տարբեր են: Ես դա գիտեի մինչ թատրոն գնալը, սակայն չէի պատկերացնում, որ տարբերությունն այդքան մեծ է, առավել ևս իմ դեպքում: Հուսով եմ` լավ կլինի»,- ասաց դերասանուհին` հավելելով, որ այս ընթացքում կգնա բեմական խոսքի դասընթացների, որպեսզի կարողանա հավուր պատշաճի ներկայանալ հանդիսատեսին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ