Երևանի պետական համալսարանը ԱՊՀ, Բալթիայի և Վրաստանի բուհերի վարկանիշային աղյուսակում 11-րդն է, զիջում է ՌԴ, Բելոռուսի, Ուկրաինայի, Լիտվայի և Էստոնիայի «այսպես կոչված» մայր բուհերին և առաջ է մյուս 9 երկրներից՝ առավելապես միջինասիական և մեր հարևաններից: Մի տեղ ուրախալի է, մի տեղ մտածելու տեղիք է տալիս՝ ուրախանա՞ս, թե տխրես՝ հատկապես որ, եթե նայում ես գնահատման երեք չափանիշները, ապա մեզ փրկել է կրթական գործունեությունը՝ 41 հնարավոր 100-ից: Գիտահետազոտական գործունեությունը և միջազգային համագործակցությունը՝ համապատասխանաբար 14 և 2 հնարավոր 100-ից: Սա կարելի է նաև վերաիմաստավորել այն փաստի հիման վրա, որ ԵՊՀ-ն միջազգային փորձագիտական գնահատման արդյունքում բացասական եզրակացություն ստացավ միայն ու հենց գիտահետազոտական գործունեության համար: 
Ընդհանուր բուհերի ռեյտինգով ՀՀ-ն 8-րդն է ռեյտինգում՝ «այսպես ասած» եվրոպական և միջինասիական երկրների հենց մեջտեղում (Ղազախստանն ու Մոլդովան դուրս են օրինաչափությունից):

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել