1in.am-ը գրում է.

Հոնկոնգն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը բարձրահարկերի թվով՝ գրում է ITAR-TASS-ը: Այստեղ գրանցված է 150 մետրից ավելի բարձրությամբ 294 երկնաքեր՝ այն դեպքում, երբ Նյու Յորքում կա «ընդամենը» 229 բարձրահարկ: Այս մասին են վկայում Բարձրահարկերի ու քաղաքային միջավայրի հարցերով խորհրդի տվյալները: 

Տարածքի պակասն ու բնակչության խտությունը բրիտանական նախկին անկլավը վերածեցին աշխարհում ամենախիտ բնակեցված քաղաքի: 

Քաղաքում ամենաբարձր շինությունը Միջազգային գործնական կենտրոնի 484-մետրանոց աշտարակն է. այն ունի 118 հարկ: 

Ընդհանուր առմամբ՝ մեգապոլիսում կա ավելի քան 300 մ բարձրության 6 շենք, որոնք ի վիճակի են դիմանալ երկրաշարժերին ու թայֆունի հարվածներին: 

Երկնաքերների հնգյակում տեղ են զբաղեցրել Դուբայը (140 երկնաքեր), Շանհայը (118) և Տոկիոն (113):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել