Panorama.am-ը գրում է.
Մաքսային միություն մտնելու դեպքում ոչ բոլոր ապրանքների մաքսատուրքերն են փոխվելու: Այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` հավելելով, որ այն ապրանքները, որոնք ներկրվում են երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր, դրանց մաքսատուրքերը կլինեն:
Վահրամ Ավանեսյանն ընդգծեց, որ ՀՀ-ն այսօր պատրաստում է ապրանքատեսակների խումբ, որ ՄՄ-ի հետ սկսեն բանակցություններ, որպեսզի այդ ապրանքների մասով Հայաստանն ունենա արտոնություններ:
«Դա նշանակում է, որ այդ ապրանքների մասով չեն ավելանալու մաքսատուրքերը, եթե բանակցությունների ժամանակ հասնենք փոխադարձ համաձայնության: Այս ցանկը փոփոխական է: Հիմա աշխատում ենք գործարարների հետ, և ամեն օր ստանում ենք տարբեր առաջարկություններ: Ես հուսով եմ, որ վաղը կավարտենք և կուղարկենք ՄՄ, որպեսզի սկսենք բանակցությունները»,- ասաց Վ. Ավանեսյանը:
Հարցին, եթե չհամաձայնվեն այդ ապրանքների նկատմամբ բացառել մաքսատուրքերը, ապա ինչ պետք է անի ՀՀ կառավարությունը, նախարարը պատասխանեց, որ այդ ապրանքները սոցիալական և տնտեսական նշանակություն ունեցող ապրանքներ են, և եթե չստանան բացառություններ, ապա այդ ապրանքի գծով ՀՀ կառավարությունը փոխհատուցման մեխանիզմներ չի կիրառելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



