1in.am-ը գրում է.

Բրիտանացի լրագրող Լյուկ Հարդինգի՝ Սնոուդենի մասին պատմող «Էդվարդ Սնոուդենի ֆայլերը. աշխարհում ամենահետախուզվող մարդու պատմությունը» (The Snowden Files: The Inside Story of the Worlds Most Wanted Man) գիրքը վաճառքի կհանվի այսօր Բրիտանիայում:

Սնոուդենը 2013-ին Washington Post ու Guardian թերթերին հանձնել է մի շարք գաղտնի նյութեր համացանցում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկծառայությունների կողմից գաղտնալսում իրականացնելու մասին: 

Ըստ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության տվյալների՝ լրագրողների տրամադրության տակ կարող էր հայտնվել մինչև 200 հազար գաղտնի փաստաթուղթ: 

Գրքի հեղինակը պատմությունն անվանում է «ինսայդերական պատմություն» Սնոուդենի գրքի ու այն լրագրողների մասին, որոնք հրապարակել են հատուկծառայությունների փաստաթղթերը՝ ճնշման ենթարկվելով ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կառավարությունների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել