findmypast.co.uk կայքում վերջերս հրապարակվել են ապշեցուցիչ փաստաթղթեր, որոնք տեղեկատվություն են պարունակում հայտնի մարդկանց ազգակցական կապի մասին:  

 1  Բրիտանիայի թագուհին և Ջոնի Դեփը 


50-ամյա Ջոնի Դեփը Եղիսաբեթ II-ի զարմիկն է: Թե՛ Եղիսաբեթ II-ը, թե՛ Դեփը Էդվարդ III-ի հետնորդներն են: Վերջինս մահացել է 1377 թ.-ին: Թագուհու և Դեփի միջև ազգակցական կապի մասին BBC-ի հաղորդումներից մեկի ժամանակ խոսել է տոհմագիր Նիք Բարաթը: Թագուհին Էդվարդի ծոռնուհին է: Դեփի նախնիների մի ճյուղը սերում է Յորքշիրից և Նորթամբերլենդի կոմսի՝ Հենրի Փերսիի բարեկամներն են: Փերսին ևս Էդվարդի ծոռն էր:    

 2  Կամիլա և Մադոննա


Նրանցից մեկը վերջին ճիգերն է գործադրում երիտասարդությունը և գեղեցկությունը պահպանելու համար, իսկ մյուսը՝ ծաղկում է և տարեց հասակում վերածնունդ է ապրում: Կամիլա Փարքեր Բոուլզը 55-ամյա Մադոննայի զարմուհին է: 66-ամյա դքսուհին և փոփի երբեմնի թագուհին սերում են Մեդելին Էրնարդի և նրա հյուսն ամուսին Զաքարի Քլոութիերի (1617-1708) տոհմից: Այս զույգը Կանադայի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի մասն էր կազմում: Մի քանի տարի առաջ այս ազգակցական կապին անդրադարձավ Բոստոնում գտնվող Նոր Անգլիայի պատմական տոհմագրական համայնքը՝ բացահայտելով նաև, որ Սելին Դիոնը ևս այս նույն ընտանիքից է:

 3   Հոլի Վելանսը և Բեննի Հիլլը  


Թեպետ Բեննի Հիլլի հումորը բոլորին չէ, որ դուր է գալիս, բայց նրա անունը հայտնի է ողջ աշխարհում: Սակայն ով կմտածեր, որ նա 30-ամյա Հոլի Վելանսի զարմիկն է:   

Բեննիի հեռուստաշոուն եթերում է եղել 36 տարի: Հոլին հպարտանում է իր զարմիկով՝ ասելով. «Ես նրանից որոշ չափով ժառանգել եմ հումորի զգացումը»:

 4  Գարի Օլդմեն  և Բիգ Մո


Նրանցից մեկը հեռուստատեսային սերիալների դերասան է, մյուսը՝ համաշխարհային ճանաչում ունեցող կինոնկարների դերասան: Լայլա Մորսը, նույն ինքը՝ Բիգ Մոն, հոլիվուդյան աստղ Գարի Օլդմենի քույրն է: Հենց Գարին է օգնել Մորսին նրա դերասանական գործունեության սկզբում: Գարին 1997 թ.-ին թողարկված «Կուլ չտալ» կինոնկարի ռեժիսորն է: Նա այդ կինոնկարում դեր տվեց Մորսին: Հենց այդ դերն էլ հանդիսացավ Մորսի դերասանական կարիերայի փայլուն սկիզբը: Գարին ու Լայլան ծնվել են Լոնդոնի արևելյան մասում՝ Քեթլին և Լեոնարդ Բերթրամ Օլդհեմների ընտանիքում: Ընտանիքի հայրը՝ Լեոնարդը, նավաստի էր, ով հետագայում դարձավ եռակցող: Նա տարվեց հարբեցողությամբ և հեռացավ ընտանիքից, երբ Գարին 7 տարեկան էր: Լայլան ներկայումս 68 տարեկան է: Նա 13 տարով մեծ է Գարիից: Վերջինս Ամերիկա է տեղափոխվել 19 տարեկանում:    

 5  Բրուք Շիլդս և Գլեն Քլոուզ


Բրուք Շիլդսը և Գլեն Քլոուզը զարմուհիներ են: 80-ականներին բուռն գործունեություն ծավալող այս գեղեցկուհիների ազգակցական կապը ասես հաստատումը լինի այն բանի, որ որոշ մարդիկ ունենում են թե՛ բարի բախտ, թե՛ գեղեցկություն: Գլենի հորաքրոջ մայրը՝ Մերի Էլոիզ Մուրը, Բրուք Շիլդզի տատիկի մեծ տատիկն է: Օսկարի մրցանակակիր 66-ամյա Գլենը, ում Fatal Attraction (թարգմանաբար՝ ճակատագրական հրապուրանք) կինոնկարում խաղացած դերը սարսափեցրել է տղամարդկանց մի ողջ սերնդի, իր օրինակով ոգեշնչել է 48-ամյա Բրուքին, որպեսզի նա ևս դերասանուհի դառնա:

 6  Բարաք Օբամա և Բրեդ Փիթ


ԱՄՆ նախագահի մեծ գերդաստանի ճյուղերն անթիվ են և հասնում են Քենիա ու անգամ Իռլանդիա: Աստղերի հետ ազգակցական կապը բնավ չի վնասում նրա վարկանիշին: Հոլիվուդի վաստակավոր դերասան Բրեդ Փիթը և ԱՄՆ նվիրյալ դեմոկրատ Բարաք Օբաման սերում են իրենց նախապապ Էդվին Հիքմենից: Վիրջինիայի բնակիչ Էդվինը մահացել է 1769 թ.-ին: Ինչ վերաբերում է Բրեդի սիրեցյալին՝ Անջելինա Ջոլիին, նա ազգակցական կապեր ունի Հիլարի Քլինթոնի հետ:  

 7  Քեյթ Միդլթոն և Գայ Ռիչի


Գայ Ռիչին, ով կինոնկար է նկարահանելու Արթուր արքայի մասին, կարող է հպարտանալ թագավորական ընտանիքի հետ ունեցած իր սեփական կապերով: Նա Քեյմբրիջի դքսուհու զարմիկն է: Ռիչին 2011 թ.-ին ներկա գտնվեց Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքին: Այնուամենայնիվ, նա հրավիրվել էր հարսանիքին ոչ թե Միդլթոնի հետ ունեցած ազգակցական կապի, այլ Հարիի հետ ունեցած ընկերական հարաբերությունների շնորհիվ: Քեյթի և Ռիչիի ազգակցական կապը գալիս է 18-րդ դարից: Նորվիջ քաղաքի վիրաբույժ Դևիդ Մարտինոն և Սարա Մեդոսը Քեյթի և Ռիչիի նախատատն ու նախապապն են: 45-ամյա Ռիչին, ով ամենից հայտնի է իբրև Շերլոկ Հոլմսի ռեժիսոր, 13 տարով մեծ է Քեյթից:  

 8  Քյորսթի Էլսոփ և Քեթ Քիդսթոուն  


Կարուձևի ձիրքով աչքի ընկնող այս երկու կանայք՝ 42-ամյա լրագրող և հաղորդավարուհի Էլսոփը և 55-ամյա դիզայներ Քեթը, բարեկամներ են: Քրիստիի տատիկ Հելեն Օդերլին և Քեթի տատիկ Իզաբել Օդերլին քույրեր էին: Նրանք Արթուր Օդերլիի և Էլեանոր Լումսդենի դստրերն էին:

 9  Ջասթին Բիբեր և Սելին Դիոն  


Սելին Դիոնը հայտնի է իր երգերով ողջ աշխարհում, սակայն քչերը գիտեն, որ նա ազգակցական կապի մեջ է Ջասթին Բիբերի հետ: 45-ամյա Սելինը և 19-ամյա Ջասթինը զարմիկներ են: Նրանք Ժակ Վեզինայի և նրա կին Մարի Բոիսդոնի ծոռներն են: Վեզինան ու Բոիսդոնը Ֆրանսիայից էին, սակայն հետագայում տեղափոխվեցին Կանադայի Քվեբեք քաղաք և այնտեղ էլ մահացան 1687 թ.-ին: 19-ամյա Բիբերը վերջերս ձերբակալվեց Մայամիում՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար:

 10  Դևիդ Քեմերոն և Ալ Մյուրեյ  


Հաջորդ անգամ, երբ վարչապետը ցանկանա տեղեկանալ, թե իր որդեգրած ռազմավարությունն ինչպես է ազդում Բրիտանիայի բարերի վրա, նա այդ մասին կարող է հարցնել իր զարմիկ Ալ Մյուրեին, ով հայտնի է որպես Գինետան Տիրակալ:   

Անցյալ շաբաթ հրապարակված տվյալները, որոնց իսկությունը հաստատվել է տոհմագիրներ Էլայն և Ջոն Հիչքոքների կողմից, ցույց են տալիս, որ 45-ամյա Ալի և 47-ամյա Դևիդի ապուպապը Ուիլյամ Մաքփիս Թեքերեյն է: 19-րդ դարի այս գրողը հայտնի է «Սնափառության տոնավաճառ» վեպով: Նա մահացել է 1863 թ.-ին՝ 66 տարեկանում:      

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել