Ասել Վանոյի՝ ուղտին չի կարելի ուտել, հեծնել և հավատալ միաժամանակ...
1. Ուրախանում եմ, որ մեր ժողովուրդն այդքան էլ գրպանի համար չի պայքարում։ Դա երկար ժամանակ ներարկել են, թե այդպես է՝ ժողովուրդը վեր է կենում, երբ իր ջեբին են կպնում։ Բայց կուտակայինի պայքարը դեռ համազգային չի դարձել։
2. Տխուր է, որ նույնիսկ այս հակապետական վարչակարգի կողմից իրականացվող ստիպողական, նվաստացուցիչ գործողությունները վեր չեն հանում ժողովորդին։ Մեկ-մեկ թվում է, ոնց որ կոմայի մեջ լինի մեր ժողովուրդը, ոչ թե քնի։
3. «Դեմ ենք» նախաձեռնությանը դեմ չեմ, հակառակը՝ ողջունելի է պայքարը։ Սակայն, մինիմում, դաշնակներն ու բարգավաճը այդտեղ տեղ չունեն, քանզի ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում։ Տասնյակ տարիներ նույն տաշտից կերել են, հիմա էլ շարունակում են օգտվել ու պայքարում եմ ժողովրդի համար։ Այդպես չի լինում, քանզի ուղտին չի կարելի ուտել, հեծնել և հավատալ՝ միաժամանակ։
4. Ճգնաժամից դուրս գալու համար ԵվրաՄայդանն է լավագույն օրինակը, ինչքան էլ գրգռող տնքան մեր հնամաշ քաղաքական գործիչները, ինչքան էլ իրենց կաղապարները տերմիններում տեղավորեն իներտ ուժերն ու դրանց հարող վերլուծաբանները՝ արդարացնելու համար սեփական անգործությունը, ինչքան էլ փորձեն պահել պրոռուսական պրոպագանդայի տակ՝ թաքցելով սեփական անկարողությունը։
Հ.Գ. Հայաստանը Հանրապետություն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ արժանապատիվ։ Արժանապատվությունը՝ բարձրագույն արժեք։