Մի քանի օր առաջ Սևանում հյուրընկալվել էի ընկերներիս: 
Խոսակցությունների ընթացքում սկսեցինք քննարկել Սևան քաղաքի խնդիրները, և բուռն քննարկումների վերածված խոսակությունների արդյունքում պարզվեց, որ Սևան քաղաքի բնակիչները, որպես քաղաքացի, քաղաքային կյանքով, մեղմ ասած, չեն ապրում: Եվ դիսկուրսի հիմնական պատճառները հետևյալն էին: 

1. Քաղաքային ժամանցային կենտրոնների սակավություն: Չկան երիտասարդների, մանկահասակ երեխաների, ու ընդհանրապես բոլորի համար հանգստանալու, զբոսնելու, ժամանց կազմակերպելու բարեկարգ այգիներ: Ընկերներս ասեցին, որ մեծ ծրագիր է մեկնարկել, այգի է կառուցվում: Սա դրական միտում ունի, իսկ հարց է՝ երբ կավարտվի: 

2. Ժամը 18:00-ից հետո Սևանում քաղաքային կյանքը լիակատար մահանում է: Դուրսը միայն կարող ես տեսնել այն մարդկանց, ովքեր աշխատանքից հետո շտապում են տուն, կամ խանութներից գնումներ են կատարում և անգամ չեն մտածում մի քիչ զբոսնելու մասին, որովհետև ինչպես նշեցի, զբոսնելու վայրեր չունեն:

3. Ձմռանը Սևան քաղաքի բնակիչների համար մեկ կետից մյուսը տեղափոխվելը գրեթե անհնարին է դարձել, քանի որ ձյան ու սառույցի կուտակումները սարեր են հիշեցնում, իսկ սառցապատ մայթերով քայլելը լիովին «Ֆորդ Բոյարդ» խաղի արգելքները հաղթահարելու պահն են հիշեցնում: Փողոցների անբարեկարգ լինելու պատճառով մեծանում են ավտովթարները, որը այսօր Հայաստանի համար լուրջ խնդիր է իր հետևանքներով հանդերձ:

5. Քանի որ Սևանը բացի քաղաք լինելուց, նաև հիանալի տուրիզմի գոտի է, համենայնդեպս, կարող է ծառայել, լավ կլինի, որ քաղաքային տրադիցիա էլ լինի: Իմ ընկերներն ասացին, որ նշվում է քաղաքի օրը, ամեն տարի, ամանորյա միջոցառումներ, և այլն, բայց մի մտահոգություն հայտնեցին, այն է` ամեն տարի անցկացվել է «Սևանի Ձմեռ» կոչվող միջոցառումը, որը տևել է մեկ շաբաթ, և քաղաքը տոնի մեջ է պահել: Պատկերացնում եք, գեղեցիկ ձմեռ ունեցող քաղաքը իր ձմեռային տոնի մասին մոռացել է, այդպիսի միջոցառումների շնորհիվ քաղաքը կարող է հանդիսանալ տուրիզմի կենտրոն, և մենք կունենանք ևս մեկ կենտրոն: Իսկ տուրիզմի զարգացումը նպաստում է տեղի բնակչության աշխատանքային զբաղվածությունը: Եվ քաղաքը շահույթ է ստանում տուրիզմի շնորհիվ: 

Սևան քաղաքը տիպիկ օրինակ է, որին ես ականատես եղա, սակայն շատ քաղաքներ Հայաստանում ևս ունեն այս խնդիրները, իսկ Հայաստանը լուրջ պոտենցյալ ունի, և այդ պոտենցիալի շնորհիվ հայաստանյան յուրաքանչյուր քաղաք կարող է դառնալ տուրիզմի կենտրոն: Մեկը՝ իր ձմեռով, մյուսն` իր բնությամբ, հաջորդը` տրադիցիայով և այլն, և այլն: 

Պահպանենք այն, ինչ ունենք, հարգելի քաղաքացիներ: Քանի որ կորցնելուց հետո արժևորելը միշտ կա ու կա: Եկեք արժևորենք առանց կորցնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել