Այս հոդվածում ներկայացված է լուսանկարիչ Ուդա Դենիի լուսանկարների շարքը: Հուսով ենք, որ դրանք ձեզ դուր կգան: Ստորև կարող եք ընթերցել նաև մի հատված այս շնորհալի լուսանկարչի հետ անցկացված հարցազրույցից: 

-Մի փոքր պատմեք ձեր մասին:

-Ես ծնվել եմ Արևմտյան Սումատրայում: Ներկայումս բնակվում եմ Բաթամ կղզում: 2010 թ.-ի մարտին սիրողական մակարդակով սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ: Շատ բան եմ սովորել իմ ընկերներից, ովքեր արդեն տարիների փորձ ունեն լուսանկարչության ասպարեզում: 

Ես հիմնականում նկարում էի հարսանեկան լուսանկարներ: Լուսանկարչությամբ զբաղվելով՝ ես և ապրուստ էի վաստակում, և հաճույք ստանում: Մակրոլուսանկարչության հանդեպ իմ տարերքը ծնվեց այն ժամանակ, երբ ես սքանչելի մակրոլուսանկարներ տեսա լուսանկարչական վեբկայքերում: Այդ ժամանակ ես որոշեցի ինքս էլ զբաղվել մակրոլուսանկարչությամբ: Բազմաթիվ փորձերից ու սխալներից հետո այժմ ինձ հաջողվում է գեղեցիկ մակրոլուսանկարներ ստանալ:

-Ի՞նչ կասեք միջատներ լուսանկարելու առանձնահատկությունների մասին: 

-Ես այս լուսանկարները նկարել եմ իմ բնակավայրում: Այստեղ կան միջատների զանազան տեսակներ: Մենք հաճախ չենք նկատում միջատների վարքի առանձնահատկությունները: Ես ցանկանում էի իմ նկարներում ցուցադրել դրանք: Այդ լուսանկարները հնարավորություն են տալիս ավելի շատ տեղեկություններ իմանալ միջատների մասին: Միջատների ամենօրյա գործողությունները չափազանց հետաքրքիր են, ուստի ես փորձել եմ շարժման մեջ պատկերել միջատներին: Նրանց լուսանկարելը հեշտ չէ: Պետք է սպասել հարմար պահի և ճիշտ լուսավորություն տալ լուսանկարելուց առաջ: Մի խոսքով, այս աշխատանքը մեծ համբերատարություն է պահանջում:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել