Life.panorama.am-ը գրում է.

Հայկոյի երկրպագուներին անակնկալներ են սպասվում

Life.panorama.am-ի այսօրվա հյուրը երգիչ-երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Հայկոն է: Մարդ, ով երբեք չի սիրում բարձրաձայնել կատարած աշխատանքների մասին, այլ թողնում է այն հանրության գնահատականին… Եթե, իհարկե,  չեն հարցնում… Նրան երկար ներկայացնել պետք չէ ճանաչում են բոլորը, իսկ իր գործնական նորությունների ու անձնականի մասին կխոսի հենց ինքը…

-Այժմ ի՞նչ եք անումինչո՞վ եք զբաղված:

-Ինչպես միշտ, զբաղված եմ իմ գործերով՝ աշխատանքներ ստուդիայում, գործիքավորումներ, երգեր… Մի խոսքով՝ երաժշտության մեջ եմ…

-Նոր երգտեսահոլովակ չե՞ք ուզում ներկայացնել:

-Նոր եմ ավարտել նոր ձայներիզս, որը կոչվում է «Ես քեզ սիրահարվել եմ»…Այն պատրաստեցինք DESIGN DE LUXE ամսագրի հետ միասին: Այնպես որ, շուտով նաև նոր տեսահոլովակներ կներկայացնեմ որոշ երգերի հիման վրա:

-Ասում եննոր ֆիլմ է նկարահանվումորի երաժշտական ձևավորումը կրկին ձեզ 

էվստահվածՃ՞իշտ է:

-Այո, հիմա աշխատում ենք Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմի վրա, որը նկարահանվում է ռուսական BERG SOUND հայտնի ընկերության հետ համատեղ: Ֆիլմը կոչվում է «Домик в сердце»: Երաժշտության հեղինակը ես եմ, ձայնագրվում է H-studio-ում: Հայաստանից, նաև արտերկրից ժամանած երաժիշտներ կնվագեն ֆիլմի սաունդթրեքը: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր լուծումներով երաժշտություն կլսեք…

-Հայկո, չե՞ք պատրաստվում դուետ ներկայացնել ձեր կնոջ՝ Անահիտ Սիմոնյանի հետ:

-Չգիտեմ, միգուցե մի օր հետաքրքիր երգ ծնվի և մենք որոշենք երգել դուետ… Շատ հնարավոր է՝ մոտ ապագայում…

-Եթե չեմ սխալվում, Անահիտի այս վերջին երգը ձեզ է նվիրված… Չե՞ք պատրաստվումձեր կնոջ համար ինքներդ նման անակնկալ անել, նամանավանդ առջևում կանանց ուսիրո գեղեցիկ տոներ են…

-Գիտե՞ք, լավ մտքեր եք տալիս: Միգուցե այդպես էլ անեմ…Ես հաստատ ինչ-որ օրիգինալ բան կմտածեմ…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել