Մշակույթի նախարարի տեղակալ է նշանակվել Ներսես Տեր-ՎարդանյանըPanorama.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ։ Տեղեկացնում է ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունը:

***
Ներսես Տեր-Վարդանյան

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
17 հունիսի 1981 թ., ք. Երևան

Կրթություն
1997-2001 թթ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, 
2001-2003 թթ. - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, մագիստրատուրա
2003-2006 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, ասպիրանտուրա
2011 թ. – Թաֆթս համալսարան, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն, ԱՄՆ), Հանրային կառավարման և հանրային քաղաքականության վերապատրաստման դասընթաց

Աշխատանքային գործունեություն
1999-2003 թթ. – Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպություն, «Մշակույթների երկխոսություն» տեղեկատվական կենտրոնի ղեկավար, միջազգային ծրագրերի համակարգող
2010-2013 թթ. – ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամ (ՀՀՄՀ) հայաստանյան ծրագրերի համակարգող, փորձագետ-խորհրդատու
2006-2014 թթ. – ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել