Ինչպես կարող է դա ազդել պտղի նորմալ զարգացման եւ մոր վրա:
Վաղ ծննդաբերությունը, եթե խոսքը 18-19 տարեկան կնոջ մասին է, ապա դա ոչ մի կերպ չի կարող վտանգավոր լինել բալիկի համար, սակայն այդչափ երիտասարդ կնոջ համար ծանր ու դժվար է հոգեբանական առումով. չէ՞ որ կյանքի նոր փուլ է մտնում և մայր դառնում: Այդ փաստը հաճախ վախ է առաջացնում, անպատրաստ լինելու զգացում՝ կապված թե՛ ծննդաբերության գործընթացի, թե՛ ապագայի հետ:
Չեմ կարող չնշել նաև դրական կողմերը: Երիտասարդ տարիքում կինն ավելի հեշտ է հղիանում, մաշկը և հյուսվածքներն ավելի առանձգական են: Հղիության ընթացքը և հետծննդաբերական շրջանն ավելի սահուն և հեշտ են անցնում, քան ավելի մեծ տարիքով կանանց դեպքում: Այն երիտասարդ աղջիկներին, ովքեր պատրաստվում են երեխա ունենալ, խորհուրդ եմ տալիս չվախենալ ծննդաբերությունից, այն համարել կարճատև և ոչ այնքան ցավոտ ակնթարթ, որը հետագայում ձեր ամբողջ կյանքը կլցնի դրական ապրումներով և զգացողություններով: