Դպրոցների վարկանիշավորում և քաղաքականացված կրթությունPanorama.am-ը գրում է.

Երբ դպրոցների վարկանիշավորման գաղափարն առաջ քաշվեց ու ամրագրվեց օրենքով, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ևս կողմ էր դրան:

«Բայց, կարծում եմ, թե ես էլ եմ սխալվել: Մեր արժեքազուրկ իրականությունն է պատճառը և քանի դեռ դպրոցի գնահատումն, ըստ կառավարման համակարգի արդյունավետության և դպրոցի, այլ ոչ կրկնուսույցի, տված գիտելիքների օբյեկտիվ գնահատականներով, որակներով չի որոշվում, շատ սխալ բան է ստացվում: Ես այն ժամանակ չընդվզեցի այդ կետի դեմ` մտածելով, որ ինչ-որ բան կփոխվի մեր երկրում: Հուսով էի, որ մինչ այս գաղափարը կդրվի գործածության մեջ, իրականությունը կփոխվի, կապաքաղաքականացվի, սակայն եղավ հակառակը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԿԱԻ փոխտնօրենը:

Անահիտ Բախշյանը խոստովանում է` ցանկանում էինք լավ լիներ, ստացվեց ինչպես միշտ. «Ես չգիտեմ ինչպես է իրականացվել արդեն հրապարակված վարկանիշավորման գործընթացը այդ դպրոցներում, որտեղ այս պիլոտային ծրագիրն է արվել, որքանով է այն համապատասխանում օրենքին և 2010-ին կառավարության ընդունած շատ թերի կարգին»:

ՀՀ հանրակրթական դպրոցների ներքին և արտաքին գնահատման չափանիշները սահմանելու կարգն անընդհատ Անահիտ Բախշյանի ձեռքի տակ է: 

«Ըստ սրա, դպրոցը պիտի ունենա ներքին գնահատում, որը պետք է հրապարակվեր մինչև 2013-ի սեպտեմբերի 5-ը: Այն պետք է իրականացվի տարեկան մեկ անգամ և արդյունքները հրապարակվեն հանրապետական մամուլում, նախարարության պաշտոնական կայքում, որպեսզի ծնողական և աշակերտական համայնքները ծանոթանան: Ոչ մի տեղ ոչ մի նման հրապարակում չեղավ ու հանկարծ 2014-ի հունվարին նախարարը հայտարարում է վարկանիշավորման մասին: Այս կարգի մեջ շատ բաներ կան, որ իրարամերժ են ու տվյալ դպրոցում կրթության հանրակրթական չափորոշիչներին համապատասխան կազմակերպված կրթության որակի մասին չեն վկայում»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել