Դեռ 2013 թվականի փետրվարի 11-ին ահազանգել եմ դեռ նոր սկսված կանաչ տարածքի շինարարության համար:
Խոսքը գնում է Իսահակյան-Տերյան խաչմերուկի կանաչ տարածքի մասին:
Սա 2013 թվականի փետրվարի 11-ն է: |
Սա 2013 թվականի փետրվարի 11-ն է: |
Այն ժամանակ ահազանգեցի, գրեցի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պատին, CityBugs կայքում էլ տեղադրեցի, որը փոխանցվեց քաղաքապետարան:
Քաղաքապետարանից մեկ տարի առաջ պատասխանեցին, որ կատարվում է ընդամենը նկուղային մուտքի վերանորոգում:
Երեկ՝ մեկ տարի անց, նկարել եմ նույն վայրը` նայեք, թե ինչ է կատարվել այդտեղ`
Սա արդեն 2014 թվականի փետրվարի 5-ն է: |
Քաղաքապետարանը մեզ խաբեց: Սա հերթական սրճարանի շինարարություն էր, ոչ մի մուտքի վերանորոգում էլ չկա:
Փաստորեն, նոր ու հին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք էլ կանաչ տարածքների հաշվին սրճարաններ են կառուցում:
Ո՞ւմ եք խաբում, պարոնայք: Հաստատ ոչ էն 43.000 մարդուն, որ 2013-ին լքեցին Հայաստանը:
Նյութի աղբյուր՝ http://sarcashen.blogspot.com/2014/02/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել