Aysor.am-ը գրում է.

«Ռուսական կողմի հետ «գազային համաձայնագրերը» հնարավորություն են տվել գազի գինը կանխատեսելի դարձնել մինչև 2018թ. և խուսափել գազի թանկացումից»,­- մեկնաբանելով «գազային համաձայնագրերի» շուրջ ստեղծված իրավիճակն ու ոչ իշխանական ուժերի քննադատությունները, Aysor.am­-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` իշխանությունը փորձել է անել առավելագույնը` քաղաքացիների համար  համեմատաբար առավել նպաստավոր պայմաններ ապահովելու համար:

«Հայաստանը չունի գազի կամ նավթի բնական պաշարներ, իսկ այլընտրանքը կարող է լինել 400, 500 կամ 600 դոլար գինը, որը կհանգեցներ գնաճի և աղքատության մակարդակի բարձրացման»,-  հավելեց ԱԺ փոխնախագահը:

Նա ասաց, որ «գազային պայմանագրի» դետալները ներկայացվելու են բոլորին, «այնտեղ, ամեն դեպքում, թաքցնելու որևէ բան չկա»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել