Ճանապարհային ոստիկանություն, մեռնեմ ձեր ջանին, ի վերջո դուք ապացուցեցիք, որ ԱԺ-ից ու Սաշիկից ավելի շատ եք մտածում հասարակ քաղաքացու առողջության մասին (առողջապահության ոլորտից ոչ մեկին չեմ նշել, որովհետև` շատ խնդալու կլիներ): ՈՒղղակի զարմանում եմ, թե ինչու երկու տարի մտածեցիք, ու նոր հասկացաք, որ ցանկացած վարորդի մեքենան առանց պատճառ կանգնեցնելու համար ուղղակի պետք է ռեյդ կոչված օրերը դարձնել ամեն օր: Հիմա այլևս ոչ մի օրինապաշտ վարորդ չի կարող անկեղծ հարցնել, թե իրեն ինչու եք կանգնեցրել: Ռեյդ ա, և վերջ: Ամբողջ քաղաքով, օրվա ցանկացած ժամի, փնտրում ենք հարբած վարորդների: Ես ողջունում եմ ձեր նախաձեռնությանը, բայց մի երկու խնդրանք էլ իմ կողմից`
1-Հնարավո՞ր է, որ ՀԱԹ-ում գտնվոր Սվաճյան և Շերամի փողոցների հատման կետում միակողմանի փողոցի նշան դնեք: Էդքան էլ ճիշտ չի, եթե փողոցի մի ծայրում նշան կա, մյուսում` ոչ: Ոչ ոք մատից հոտ չի քաշելու, որ իմանա այդ մասին: Իսկ անտեղյակությունից, ի դեպ, առաջանում է պատասխանատվություն:
2 Նույն թաղամասի Րաֆֆու փողոցի վրա՝ եկեղեցու և նախկին Սթար խանութի միջև`խանութի նախկին տերերի հորդորով, էլի ափալ-թափալի մեջ, տեղադրեցիք շրջադարձի նշան, որպեսզի վարորդները անտարբեր չանցնեն խանութի կողքով: Բա այդ դեպքում ինչո՞ւ նույն շրջադարձը չդրեցիք եկեղեցի այցելողների հարմարավետությունը ապահովելու համար

Մի ամբողջ թաղամասի բնակչություն իրենց շենքից գազալցակայան հասնելու համար տրամաբանական 50 մետրի փոխարեն ստիպված են 4 կմ վարեն մեքենան: Ժամանակը չէ՞ սրա մասին մտածելու:
Ի դեպ, հատկանշական է նաև, որ հատուկ երկու ՃՈ հերթապահ մեքենա օրնիբուն հսկում է հենց մատնաշածս երկու հատվածները, որպեսզի վայրկյան առաջ կանխարգելեն օրինազանց վարորդների խախտումը` ապահովելով մեր բոլորի անվտանգ ապագան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել