Tert.am-ը գրում է.

Ռուսական կառավարությունը, հավանաբար, արգելափակել է Սոչիում գտնվող ամերիկացի մարզիկների համար նախատեսված յոգուրտի չափաբաժինը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

Առաջացած դժվարությունների հետ կապված՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում մի շարք քաղաքական գործիչներ իրենց վրդովմունքն են արտահայտել առ այն, որ ամերիկացի մարզիկները կարող են զրկվել սպիտակուցներով հարուստ սննդից, որն իրենց մարզական ռեժիմի մասն է կազմում:

Ռուսական կողմի կարծիքով՝ ամերիկյան արտադրության յոգուրտը չի կարող մտնել Ռուսաստան, քանի որ ամերիկացիները չեն ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել