Tert.am-ը գրում է.

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՄՄ անդամակցությանը, ասում է, որ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. Հայաստանն ունենում է ԵՄ կանոններով գործող առևտրային սահման՝ ի դեմս Վրաստանի, Մաքսային միության և Եվրասիական տնտեսական տարածքի կանոններով գործող սահման և Իրանի տեսքով առևտրային սահման, որը չի մտնում ո՛չ Ասոցացման պայմանագրի, ո՛չ Մաքսային միության մեջ: «Հայաստանը և՛ արևելք-արևմուտք ձևաչափում, և՛ հյուսիս-հարավ ձևաչափում շատ լավ աշխարհագրական դիրքում է գտնվում և կարող է կամուրջ հանդիսանալ և տարանցիկ առևտրի դեր ստանձնել` Իրանի միջոցով դեպի Պարսից ծոցի երկրներ և ՄՄ անդամ մյուս երկրների տարածքներ»:

-Պարո՛ն Զաքարյան, խոսվու մ էր ԱԺ-ում Եվրասիական տնտեսական ինտեգրման մշտական հանձնաժողով ստեղծելու մասին, թեև ակնհայտ էր, որ լինելու են խնդիրներ Սահմանադրության հետ: Հիմա, երբ հրապարակվել է անդամակցության գործողությունների ծրագիրը և Ճանապարհային քարտեզը, նման բան նախատեսվո՞ւմ է:

- Նման քննարկումներ, առհասարակ, չեն էլ եղել: Ու իմ կարծիքով` դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև նախ՝ Մաքսային միության, իսկ հետագայում Եվրասիական միությանը անդամակցության գործընթացն իրենից ներկայացնում է ավելի շատ տնտեսական մի շարք փուլեր, ուսումնասիրությունների, վերլուծությունների փուլը, կարծես թե, ավարտվել է, և այսօր արդեն ունենալով հաստատված «ճանապարհային քարտեզ», մենք ձեռնամուխ ենք լինելու նաև խորհրդարանում ` ՄՄ-ին միանալու համար միջազգային մի շարք պայմանագրերի վավերացմանը:

-Նաև այն պայմանագրերին միանալու , որոնք Ռուսաստանը ՄՄ այլ երկրների հետ կնքել է:

- Այո՛, մենք հիմա պետք է միանանք: Ձեռնամուխ ենք լինելու իրավական-հարկային-մաքսային բլոկի տարբեր օրենքների համապատասխանեցմանը, այսինքն` հարմոնիզացիային, ինչպես նաև`արդեն ՄՄ-ին միանալուց հետո, շարունակաբար տարբեր միջազգային պայմանագրեր վավերացնելուն: Դրանք թույլ են տալու համապատասխանեցնել մեր ստանդարտները, մեր իրավական ռեժիմին առնչվող խնդիրներն արդեն Մաքսային միության տարածքում: Մեր բուն նպատակն է, որ կարողանանք մասնակից և հիմնադիր լինել Եվրասիական տնտեսական միությանը, որը ձևավորվելու է 2015-ի հունվարից:

- Որքանով ես եմ ծանոթ`«ճանապարհային քարտեզում» կա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցությունից հետո որոշ հարցերի նորովի քննարկում, վերլուծություն և այս մասին ԱՀԿ քարտուղարությանը իրազեկում: Սա չի՞ նշանակում, որ հարցականի տակ կդրվի ԱՀԿ մեր անդամակցությունը, թեև ՌԴ-ն ինքն էլ ԱՀԿ անդամ է:

-Դա նշանակում է մի բան, որ Եվրասիական տնտեսական տարածքում տնտեսական, առևտրային շատ կանոններ պետք է համապատասխանեն ԱՀԿ անդամակցությամբ ստանձնած պարտավորություններին և պայմաններին: Այսինքն` էստեղ որևէ նոր հեծանիվ հորինելու խնդիր, ինչպես նաև անհավասար պայմաններում տնտեսվարության խնդիր չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել