«Բոլորովին չենք զարմանա, եթե իմանանք, որ մեր այսօրվա պաշտոնյաները չեն հասկացել անօրինական ֆինանսական արտահոսքերի վերաբերյալ Global Financial Integrity–ի զեկույցում կիրառված մեթոդոլոգիայի իմաստը։ 
Ի դեպ, մեր պետական կառավարման մարմինների ցածր մակարդակի մասին մենք բազմիցս գրել ենք մեր զեկույցներում»,– նշել են «Policy Forum Armenia»–ի գրասենյակից՝ Global Financial Integrity կազմակերպության վերջին աղմկահարույց հրապարակումներին առնչվող՝ մեր թղթակցի հարցերին ի պատասխան ուղարկված մեկնաբանությունում։

Հիշեցնենք, որ ըստ Global Financial Integrity–ի զեկույցի, 2002-2011թթ. ընթացքում Հայաստանից 6.2 մլրդ դոլար անօրինական փողերի արտահոսք է եղել։ «Կրթության պակասին ավելանում է նաև վերադասին ամեն գնով հաճոյանալու մեր այսօրվա միջին վիճակագրական պաշտոնյայի անսահման ցանկությունը, ինչի արդյունքում էլ մեղավորը դառնում է մեթոդոլոգիան։ 
Իրականում, գոնե ենթագիտակցության մակարդակով, պաշտոնյաները շատ լավ հասկանում են, թե ինչ գումարներ են գնում դուրս, և ով է դա անում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել