1in.am-ը գրում է.
Հռոմում և դրա արվարձաններում հունվարի 30-ին և 31-ին տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հասցրած վնասը գնահատվում է 243 մլն եվրո: Նման տվյալներ է ներկայացնում մայրաքաղաքի քաղաքապետարանը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Ինչպես նշվում է, գումարի 90 տոկոսը կկիրառվի ճանապարհների, տուժած շինությունների վերականգնման ու ջրահեռացման աշխատանքների վրա: Մոտ 46 մլն եվրո կհատկացվի մայրաքաղաքի մետրոպոլիտենի վերականգնմանը: Մոտ 12 միլիոն դոլար էլ կարժենա սողանքներից ու տապալված ծառերից ճանապարհների մաքրումը:
Անձրևներից առավելապես տուժել է Վենետո տարածաշրջանը, որտեղ երեկ 340 մարդ է տարհանվել և հայտարարվել տարերային աղետի մասին:
Ալպերում տեղ-տեղ ձյան հաստությունը գերազանցում է 2.5 մետրը, փրկարարները նախազգուշացնում են ձնահյուսքերի վտանգի բարձր մակարդակի մասին:



