Այն արագությունը, որով Բրյուս Լին մեկ մետր հեռավորության վրա հարվածներ էր հասցնում, ընդամենը 0.05 վայրկյան էր: Համեմատության համար ասենք, որ դա 1 վայրկյանի 1/20-րդ մասն է, որի ընթացքում մարդը հասցնում է թարթել աչքերը:

Բրյուս Լիի հարվածների արագությունն այնքան բարձր էր, որ ֆիլմերի նկարահանման ժամանակ վայրկյանում 24 կադր նկարահանող տեսախցիկներով հնարավոր չէր աշխատել. այդ տեսախցիկները պարզապես չէին հասցում կատարել իրենց ֆունկցիան: Նկարահանումների ժամանակ ստիպված օգտագործվում էր վայրկյանում 32 կադր նկարահանող տեսախցիկներ:

Մարտարվեստների աշխարհահռչակ վարպետի եւ կինոդերասանի ռեակցիան եւ շարժումների արագությունն իսկապես ֆենոմենալ էին: Օրինակ, նա կարողանում էր 10-ցենտանոց մետաղադրամը այնպիսի արագությամբ փոխանակել իր դիմաց կանգնած մարդու ձեռքում, որ վերջինս չէր հասցնի փակել բռունցքը: Բրյուս Լին կարողանում էր բրնձի երկու հատիկ օդ նետել եւ չինական փայտիկներով օդում բռնել դրանք: Նա կարողանում էր երկու մատներով մի հարվածով ճեղքել Կոկա-Կոլայի լի տարան:

Սրանիցից բացի Բրյուս Լիին են պատկանում համաշխարհային մի քանի ռեկորդ՝ ամենաարագ նոկաուտը ձեռքով հարվածի ժամանակ (ընդամենը 3.2 վայրկյան), ամենաարագ նոկաուտը ոտքով հարվածի ժամանակ (1.2 վայրկյան):

Շատ մասնագետները համոզված են, որ նրա հարվածների արագությունը պայմանավորված է ոչ միայն շատ մարզումներով, այլև բնատուր տաղանդով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել