1in.am-ը գրում է.

ԱՄՆ իմիգրացիոն իշխանությունները հայտարարել են ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար հայցադիմումի ավելի բարդ ձև կիրառելու մասին: Այն մասնավորապես իր մեջ ներառում է ահաբեկչական խմբավորումների հետ կապերի, ցեղասպանության, ռազմական գործողություններում անչափահասների մասնակցության, բանտերի և ռազմական ուսուցման հետ կապված հարցեր:

Ինչպես նշում է Washington Post պարբերականը` իշխանությունները հայտարարել են, որ հին ձևը նորի կփոխվի 90 օրվա ընթացքում:

Հայցադիմումի նոր ձևաչափը նախկին 10 էջի փոխարեն կլինի 21 էջ: Սակայն իշխանությունները պնդում են, որ այդ էջերի մեծ մասը զբաղեցնում է, այսպես ասած, «շտրիխ-կոդը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել