1in.am-ը գրում է.

Ամերիկացի օսկարակիր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Քլունին շատ է սիրում հանգստանալ Իտալիայում, որտեղ Կոմո լճի մոտ վիլլա ունի: Արձակուրդներին 52-ամյա դերասանը հենց այս դրախտավայրն է գալիս և այստեղ է հրավիրում իր ընկերներին: Նրանք ուրախանում են, մոտոցիկլետ են քշում և ժամանցային վայրեր հաճախում: 

«Տեղի բնակիչները սիրում են ինձ, թույլ չեն տալիս պապարացիներին մոտենալ ինձ, և ես հաճախ եմ նրանց հետ շփվում տեղի փոքր ռեստորաններում և բարերում: Ասում են՝ իմ պատվին բարմենը կոկտեյլ է կոչել՝ գազավորված ջրով օղի: Չգիտեմ էլ՝ հպարտանա՞մ, թե՞ ամաչեմ դրա համար»,- պատմել է Քլունին 7days-ին տված հարցազրույցում: 

Նշենք, որ Ջորջը որոշել է իտալերեն սովորել, սակայն դերասանը խոստովանել է, որ լեզուն յուրացնելու հետ կապված խնդիրներ ունի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել