Վատիկանը նկատել է գեյ-լոբբի ՄԱԿ-ի հանձնաժողովումPanorama.am-ը գրում է.

Վատիկանը պաշտոնական հայտարարություն է արել, որով ենթադրում է, որ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների հանձնաժողովի ու սեռական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների միջև կապեր կան. գրում է «Reuters»-ը:

Սա Սուրբ Աթոռի պատասխանն է հանձնաժողովի այն եզրակացությանը, թե երեխաների դեմ հանցագործությունները Վատիկանի իմացությամբ են կատարվել: Այս փաստաթղթի հեղինակները քննադատությունների մի մասը ուղղել էին հոմոսեքսուալիզմի, հղիությունից պաշտպանվելու ու  աբորտների դեմ Կաթոլիկ եկեղեցու դիրքորոշմանը: 

Վատիկանում նշել էին, որ այդ խնդիրները ընդհանրապես ոչ մի առնչություն չունեն երեխաների իրավունքների պաշտպանության հետ, բայց չգիտես ինչու` հայտնվել են ՄԱԿ-ի` Եկեղեցուն քննադատությանը ուղղված զեկույցի մեջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել