Tert.am-ը գրում է.
Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի և ռազմագիտության ուսուցչի միջև տեղի ունեցածմիջադեպը եզակի է համարում: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ վերջին 8 տարիների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ աշակերտը ևս հարվածով է պատասխանում ուսուցչին:
«Նման մի դեպք էլ նոյեմբերին եղավ Գեղարքունիքի մարզում, և այսօր գործը գտնվում է դատարանում: Չեմ հիշում այլ դեպք, որ աշակերտը հարվածի ուսուցչին: Ես այսօր խոսել եմ 139 դպրոցի տնօրենի հետ, պարզվեց, որ այդ ուսուցիչն ու Շահեն Հարությունյանը դպրոց չեն եկել, հիմա գործը քննում է Ոստիկանությունը, մենք որևէ կերպ չենք կարող միջամտել»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



