Վաղը կլրանա վերջնաժամկետը, սակայն քաղաքապետարանը երեկվա դրությամբ որևէ հայտ չէր ստացել ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններից, իսկ սա արդեն 4-րդ մրցույթն է: Եթե Տարոնը լիներ ՀՀ լավագույն քաղաքապետը, ինչպես նրան դասակարգել է ինչ-որ ընկերություն, ապա պետք է հասկանար, որ 3-րդ փորձից հետո անհրաժեշտ է ոչ թե 4-րդի անցկացումը, այլ հայեցակարգ է պետք փոփոխել (եթե իհարկե ինքը չլիներ գծատեր ու շահագրգիռ անձ): Արդեն չունեմ որևէ հույս, որ այդ անձը կարող է դուրս գալ անձնական շահերի շրջանակներից ու որպես քաղաքագլուխ իսկական բարեփոխման ենթարկել հասարակական տրանսպորտը՝ անելով այն, ինչ արվել է շատ ու շատ երկրներում և այդ թվում հարևան Վրաստանում և ցույց տվել իր արդյունավետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել