ArmStar.am-ը ներկայացնում է իր բացառիկ հարցազրույցը «Հայաստանի ձայնը 2» նախագծի հաղթող Աննա Խանչալյանի հետ: Որտե՞ղ է նա և ինչո՞վ է զբաղված, ի՞նչ նորություններ ունի իր երկրպագուների համար:

Մեկ ամսից ավել է անցել հաղթանակիցդ, հետաքրքիր է ինչո՞վ ես զբաղված, ինչպիսի ՞ շրջան էսկսվել քեզ համար:
Սովորում եմ, պարապում, նաև պատրաստվում եմ քննություններիս: Ճիշտն ասած, այս ամենն այնքան շուտ անցավ, որ ես էլ այս պահին չեմ հավատում, որ հաղթել եմ, բայց հաճելի զգացմունք է, երբ հասկանում ես, որ ժողովուրդը քեզ է ընտրել:
Այս պահին գտնվում ես Վրաստանում, իսկ ե՞րբ ես պատրաստվում վերադառնալ Հայաստան, ի՞նչ պլաններ ունես առաջիկայում :
Քանի որ միանշանակ ոչինչ ասել չեմ կարող, կաշխատեմ լռել և կփորձեմ շուտ վերադառնալ: Այս պահին շարունակում եմ երաժշտական ուսումս Զ.Պալիաշվիլու անվան №1 դպրոցի ջութակի բաժնում, սակայն երաժշտական ուսումս ուզում եմ շարունակել Երանում: Իսկ ինչ վերաբերում է առաջիկա պլաններին, ես վստահ եմ, որ դեռ ամեն ինչ առջևում է:
Գիտեմ, որ եղբայրդ և քույրդ նույնպես կապված են երաժշտության հետ, կպատմե՞ս նրանց մասին: Միանգամից երեք հոգի նույն տանը չե՞ք խանգարում միմյանց ձեր տաղանդով:
Քույրս ամուսնացած է, և իր ամուսնու հետ ստեղծագործում է «Կերեոնի» խմբում, իսկ եղբայրներս, ճիշտն ասած, չեն երգում հիմա, 19 տարեկան եղբայրս խոհարար է :) : Բացի դրանից, երբ միասին ենք, ժամանակը շատ ուրախ է անցնում, մեկ րոպեով անգամ միմյանց չենք խանգարում, քանի որ արվեստը մեր ընտանիքում միշտ էլ կարևոր տեղ է զբաղեցրել:

Իսկ ի՞նչ երազանքներ ունես, որ առաջիկայում ուզում ես իրականացնել, կպատմե՞ս դրանց մասին :
Իմ երազանքը մանկուց եղել է սիրված երգչուհի և ջութակահար լինելը: Շատ եմ ուզում, որ ամբողջ կյանքիս ընթացքում զբաղվեմ իմ սիրած գործով՝ երաժշտությամբ, և հուսով եմ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի:
Ի՞նչ ես կարծում, ո՞րն էր պատճառը, որ հանրությունը հենց քեզ ընտրեց «Հայաստանի ձայնը 2» նախագծում, ըստ քեզ ի՞նչը ստիպեց մարդկանց հենց քո օգտին քվեարկել:
Ես և՛ բեմում, և՛ բեմից դուրս նույն Աննան եմ, ես երբեք չեմ խաղում: Կարծում եմ, նախևառաջ, հենց դա էլ գրավեց մարդկանց: Երբ հայտարարվեց իմ անունը, ես շոկի մեջ էի, չգիտեի լաց լինեի, թե ուրախանայի, ես իսկապես շատ շնորհակալ եմ յուրաքանչյուրին ինձ աջակցելու համար:
Շարունակությունը` այստեղ