Սան Դիեգոյում ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով 37 տարի առաջ փախել էր Միչիգան նահանգի բանտերից մեկից: 60-ամյա Ջուդի Լին Հայմանը այժմ գտնվում է կալանքի տակ՝ չնայած նրան, որ բանտից փախնելուց հետո նա մի քանի անգամ փոխել է իր ինքնությունը, և նրան անգամ հաջողվել էր այնպես ապրել այս 37 տարիները, որ նրա 32-ամյա որդին անգամ չէր էլ կասկածում մոր հանցավոր անցյալի մասին:

Fugitive: Judy Lynn Hayman, seen here in her prison mug shot from 1976, has been on the run for 37 years

Մեղավոր ճանաչվելուց հետո Հայմանին 1976 թվականին տեղափոխեցին Հարրոն Վալլիի կանանց ուղղիչ աշխատանքային գաղութ, որը գտնվում էր Միչիգան նահանգում: Բանտում նա մնաց ընդամենը 10 ամիս և, համաձայն բանտի պաշտոնական ներկայացուցիչների, 1977 թվականին, երբ 23 տարեկան էր, փախավ այնտեղից:

Երբ այս հինգշաբթի ոստիկանությունը վերջապես ձերբակալեց նրան: Նա կրում էր Ջեյմի Լյուսի անունը և ուներ համապատասխան փաստաթղթեր: Նրա որդին, ով ձերբակալության պահին այցելել էր մորը, խիստ զարմացած էր:
Hide out: Hayman, 60, was arrested at this gated community in San Diego

Հայմանի ձերբակալությունը կարելի է պատահականություն համարել, որովհետև ոստիկանությունը հետաքրքրվել էր նրանով, երբ պարզվել էր, որ այս տիկինը արդեն մի քանի անգամ իր անունը փոխել է: Գրեթե 4 տասնամյակի ընթացքում նա հասցրել էր կրել Բրենդա Բուշմեր, Ջուդի Քայման, Ջուդի Սինգլթոն և վերջապես Ջեյմի Լյուիիս անունները: Ոստիկանության ներկայացուցիչը այցելել էր նրան, և Հայմանը ներկայացրել էր համապատասխան փաստաթղթեր, բայց ըստ ոստիկանի, կնոջը դավաճանել էին նրա աչքերն ու հարցերին հակասական պատասխաններ տալը:
Escape: Hayman was serving a sentence for larceny when she ran away from this Huron Valley prison in 1977

Տարեց կնոջը բերման էին ենթարկել և արդեն հարցաքննության ժամանակ Հայմանը խոստովանել էր իր ինքնությունը: Հայմանի հարևանները դժվարացել են հստակորեն նշել, թե որքան ժամանակ էր նա արդեն բնակվում իրենց մոտ, բայց բոլորը միաբերան պնդում են, որ առնվազն մի քանի տարի է, ինչ նա բնակվում է Բալբո Փարքում գտնվող իր առանձնատանը:

Այժմ տարեց հանցագործը սպասում է, որ իրեն արտահանձնեն Միչիգան նահանգին: Զավեշտալին այն է՝ նա բանտից փախել էր, երբ արդեն կրել էր իր պատժի կեսը և մնում էր ընդամենը մի քանի ամիս համբերել, որպեսզի ազատ արձակվի, իսկ այժմ՝ 4 տասնամյակ հետո, նա կկրի ոչ միայն մնացած պատիժը, այլև հավելյալ տարիներ՝ բանտից փախնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել