Այս հոդվածում ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 18-ամյա ինքնուս լուսանկարիչ Մաշա Սարդարինիի լուսանկարների շարքը: Նա լուսանկարչությամբ լրջորեն սկսել է զբաղվել 2010 թ.-ից: Սարդարինին ստորև համառոտ ներկայացնում է իր ստեղծագործական ուղին.
«Ես սկսեցի իմ լուսանկարչական գործունեությունը 365 օր տևողությամբ մի նախագծով: Այդ նախագծի համար ես մի տարի շարունակ ամեն օր մի լուսանկար էի նկարում: Ժամանակի ընթացքում ձևավորվեց իմ ուրույն ոճը, որն առանձնանում է խիտ գույներով և խորհրդավորությամբ: Իմ գործունեության սկզբնական շրջանում ես հիմնականում ինքնանկարներ էի անում, սակայն հետագայում սկսեցի նկարել բնորդուհիների: Այս փոփոխության շնորհիվ՝ սկսեցի ավելի ազատորեն ստեղծագործել: Ինձ համար իբրև ոգեշնչման աղբյուր են ծառայում իմ մանկության հիշողությունները, Վերածննդի կտավները և այլն: Ես հատուկ լուսավորություն եմ օգտագործում, որը բանաստեղծականություն է հաղորդում իմ լուսանկարներին»:


















