Այսօրվա աշխարհում ամեն ինչ որոշվում է գիտելիքով: Գիտելիք ունես՝ աշխարհի տերն ես, գիտելիք չունես՝ աշխարհի ստրուկն ես: Իսկ գիտելիքի հիմքն էլ ուսումն է ու համակարգված կրթությունը: Հասարակության մեջ եթե չեղավ հավասար կրթական հնարավորություն հասարակության տարբեր շերտերի համար, ապա այդ հասարակությունը մեծ արագությամբ գահավիժում է դեպի բևեռացում ու որպես հետևանք այդ բևեռացմանը` բռնատիրություն: 
Ես երբեք չեմ եղել սովետական կարգերի մեծ երկրպագու, սկայն պիտի նշեմ, որ հավասար կրթական հնարավորության առկայությունը այն մեր ոչ վաղ անցյալի հասարակարգում բերեց մեր ազգի մշակույթի՝ մինչ այդ չեղած վերելքին: Այսօր մեր կրթական համակարգը հավասար հնարավորությունների համակարգ չէ: Հարուստը իր դրամի շնորհիվ ապահովում է իր զավակին առավել որակյալ կրթություն ստանալու հնարավորություն, որից զրկված է աղքատի զավակը: Իսկ հայտնի բան է, որ ուշիմ ու խելքով երեխաների քանակը առավել է համեստ ապրելակերպ ունեցող ընտանիքների զավակների մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել