Արտասահմանյան ընկերություններից մեկը վերջերս ստեղծել է մի սմարթ ատրճանակ: Այս ատրճանակն այնպես է ստեղծված, որ միայն ատրճանակի տերը կարող է ձգել ատրճանակի ձգանը: Այս նորագույն տեխնոլոգիան հնարավորություն կտա նվազեցնել ատրճանակների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների թիվը: 

Armatix ընկերության արտադրած ատրճանակն ասես Ջեյմս Բոնդի զենքերից լինի: Դրան կից կա մի ժամացույց, որը ռադիոազդանշաններ է արձակում: Միայն այդ ժամացույցը կրող մարդը կարող է կրակել այդ ատրճանակից: Ատրճանակը ներկայացվել է Smart Tech Challenges (թարգմանաբար՝ սմարթ տեխնոլոգիաների մարտահրավերներ) հիմնադրամի հայտարարած մրցույթին: Մրցույթի հաղթողին շնորհվելու է 1 միլիոն դոլար: Smart Tech Challenges հիմնադրամը ստեղծվել է մի խումբ ներդրողների կողմից 2012 թ.-ին՝ Սենդի Հուք տարրական դպրոցի վրա կատարված ահաբեկչական հարձակումից հետո: Այդ հարձակման ժամանակ սպանվեց 26 մարդ:

Man with the golden wristwatch: This James Bond-like gun may only be fired by a person wearing a radio signal emitting wristwatch

Ոսկե ժամացույցով տղամարդը 

Red means stop: A light on the futurist gun indicates whether its been unlocked by the watch. Red means the gun is useless

Երբ կարմիր գույն է վառվում, նշանակում է, որ այդ պահին հնարավոր չէ կրակել: Ատրճանակի վառվող լույսը ցույց է տալիս՝ արդյո՞ք այն ժամացույցի օգնությամբ հանվել է բլոկից: Կարմիր գույնը նշանակում է, որ ատրճանակը տվյալ պահին պիտանի չէ օգտագործման:

Green means go: The green light glows when the signal from the watch gives the OK and allows the gun to be fired

Ատրճանակի ֆուտուրիստական տեսքի տակ հասարակ տրամաբանություն է թաքնված, այն է՝ կրիր ժամացույցը և կարող ես կրակել ատրճանակից: Իսկ եթե ժամացույցը չկրես, ատրճանակը պարզապես մետաղի կտոր կդառնա: Ատրճանակի վրա կանաչ լույս է վառվում այն ժամանակ, երբ հնարավոր է դրանից կրակել, իսկ երբ այն բլոկի մեջ է, վառվում է կարմիր լույս:


Ըստ ընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության՝ ատրճանակի ձգանը ձգել չի ստացվում այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ստանում ժամացույցի արձակած ռադիոազդանշանները: Օրինակ, եթե ինչ-որ մեկը գողանա ատրճանակը, նա չի կարողանա կրակել դրանով, եթե ժամացույցը գտնվում է ատրճանակի տիրոջ մոտ:  

High hopes: Tech investor Ron Conway says the Smart tech Challenges Foundation will hopefully produce the Mark Zuckerberg or Larry Page of gun safety

-Տեխնոլոգիան դիմակայում է ներկայիս ամենամեծ սոցիալական մարտահրավերներին: Մեր առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերներից մեկը ատրճանակներով կատարվող հանցագործությունների կանխարգելումն է, - CNN-ին ասել է միլիարդատեր ներդրող Ռոն Քոնվեյը: Քոնվեյը, ով միլիոններ է ներդրել այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Twitter-ը, Facebook-ը, BuzzFeed-ը և այլն: Նա Smart Tech Challenges հիմնադրամի ինվեստորներից է:  


Շուտով պարզ կդառնա մրցույթի հաղթողի անունը: Հաղթողի առաջարկած գաղափարի հիման վրա մի մեծ ընկերություն կկառուցվի: Մրցույթին ներկայացված նմուշներից միայն Armatix-ի ատրճանակն է ժամացույցով աշխատում: Մրցույթին ներկայացված է նաև մի սարքավորում, որը կարող է տեղադրվել Glock ընկերության ցանկացած ատրճանակի մեջ: Ամեն անգամ, երբ ատրճանակը տեղաշարժվում է կամ օգտագործվում, ատրճանակի տիրոջը այդ մասին զգուշացում է գալիս: Նշենք նաև, որ մրցույթին ներկայացված նմուշներից մեկը ստեղծվել է Կարմեն Լոբիսի կողմից, ով Սենդի Հուքի ահաբեկչության զոհ Բենջամին Վիլերի պապիկն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել