Բոնսայը (盆栽 bonsai` չինարեն penzai (պենզայ) բառի ճապոներեն արտասանությունը` սկուտեղ և աճեցնել բառերից) գեղեցիկ գաճաճ ծառեր աճեցնելու ճապոնական արվեստ է, որն ի սկզբանե առաջացել է Չինաստանում՝ ավելի քան 1000 տարի առաջ:
Ի տարբերություն այլ բույսերի աճեցման՝ բոնսայի արվեստը զուտ էսթետիկական նպատակներ ունի:
Ճապոնիայում բոնսայով սկսել են զբաղվել Կամակուրաների ժամանակաշրջանում (1185-1333), երբ, մեծամասամբ բուդդիստների շնորհիվ, չինական մշակույթը տարածվում ու միաձուլվում էր ճապոնականին: Սակայն Ճապոնիայում գաճաճ ծառերի աճեցման արվեստը հասավ այլ մակարդակի: Այստեղ, ի տարբերություն Չինաստանի, այս ծառերը սկսեցին  աճեցնել ոչ միայն վանքերում վանականների կողմից, այլև ազնվականների բարձր դասի կողմից` դառնալով հեղինակության, պատվի ու ճոխության խորհրդանշան: Այսօր ժամանակակից Ճապոնիայում բոնսայը հասանելի է նաև սովորական բնակչությանը: 

Բոնսայն ունի իր փիլիսոփայությունը, և ճապոնացիների համար այն խորհրդանշում է անտիկ հավատալիքների ու մարդու, հոգու և բնության միջև ներդաշնակությունը:

Ժամանակի ընթացքում այս արվեստի փիլիսոփայությունը փոփոխվել է, փոփոխվել են նաև բոնսայի տեսակներն ու դրանք ավելի կատարելագործվել են: Այսօր ճապոնական այս գեղեցիկ արվեստը հասանելի է նաև աշխարհին` տարբեր ցուցահանդեսների ներկայացման միջոցով:
Բոնսայի բազմաթիվ տեսակներից հիմնական հինգն են`

  • Տյոկան(Chokkan)- Ֆորմալ ուղիղ ավանդական ձև: Ցողունը ուղիղ է` արմատի մոտ հաստացած:
  • Մոյոգի(Moyogi)-ոչ ֆորմալ ուղիղ ձև: Ճյուղերը կամ ցողունը կարող է մի փոքր ծռված լինել: Ցողունի գագաթը միշտ ուղիղ գծի վրա է `արմատի սկսվելու տեղում,  գետնին ուղղահայց:
  • Կենգայ(Kengai)- կասկադ: Նմանեցված է ջրի ափին կամ սարերի վրա աճող ծառերին: Լրիվ կասկադի դեպքում ծառի գագաթը թաղարի սահմաններից իջնում է բավականին ներքև `հողից էլ ցած:
  • Հան-կենգայ(Han-Kengai)- կիսակասկադ ձև: Այս ձևում գագաթը թաղարի միջի հողին հավասար է:
  • Սյական(Shakan)- թեքված ձև: Ցողունը գետնի հետ անկյուն է կազմում:

Բոնսայի չափերը տատանվում են 3-200սմ: Ստորև կարող եք դիտել բոնսայ գաճաճ ծառերի աճեցման արվեստի գեղեցիկ օրինակներ:

 

Bonsai

 

Wisteria Bonsai Flowering bonsai | Flickr - Photo Sharing!
Bonsai
Japanese Flowering Quince Bonsai
Bonsai

Bonsai
Lots of examples of Bonsai trees #gardening #garden #ideas #Bonsai #tree
~~bonsai by Jason Cordell~~

Juniper Bonsai, Literati style (Bunjingi). Bonsai
Judit Balla Just Look At This... Awesome!
Bonsai Bonsai Wonderful Art Perfection...
pretty pink Bonsai
First Place Winning Japanese Maple by Walter Pall.    - from bonsaiclopedia.com
Bonsai
Bonsai ~~Acer Palmatum, Japanese Maple Bonsai~~
Bonsai, wisteria!
Bonsai!
Bonsai Trees http://vur.me/tbw/Bonsai-Tree-Secrets Bonsai Wisteria
Beautiful bonsai Cabernet Grape Bonsai
bonsai
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել