Lragir.am-ը գրում է.

Օլիմպիական կրակն այսօր հասել է խաղերի մայրաքաղաք՝ Սոչի, գրում է ՌԻԱ Նովոստին: Կազմակերպիչների խոսքով, ջահով էստաֆետայի Սոչիի հատվածը ամենահագեցածն ու գեղեցիկն է լինելու: Այն անց է կացվելու է 3 օրվա ընթացքում՝ փետրվարի 5-7-ը, ինչը ռեկորդային է մեկ քաղաքում էստաֆետայի տևողությամբ: Սոչիում երթուղին 44.3 կիլոմետր է լինելու:

Ուրբաթ օրը Սոչիի կենտրոնից կրակը կտանեն Օլիմպիական այգի, որտեղ էլ տեղի կունենա խաղերի բացման արարողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել