1in.am-ը գրում է.
Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են 950 աշխատատեղ կրճատելու և տոմսի դրամարկղերը փակելու քաղաքային վարչակազմի ծրագրերի դեմ՝ հաղորդում է BBC-ն:
Բողոքի ակցիան մեկնարկել է փետրվարի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ին, և կտևի 48 ժամ: Մինչև ուրբաթ առավոտ մետրոպոլիտենն ուղևորներին կսպասարկի սահմանափակ ռեժիմով. կայարանների մի մասը չի աշխատի, գնացքները կմեկնեն ուշացումներով և ոչ բոլոր տեղամասեր:
Գործադուլի ժամանակ կգործարկվեն հավելյալ ավտոբուսային երթուղիներ: Քաղաքի իշխանությունները հայտարարում են, որ կրճատման շնորհիվ կհաջողվի տարեկան տնտեսել 50 միլիոն ֆունտ, իսկ միջոցներն ուղղել մետրոյի արդիականացմանը:
Մետրոպոլիտենի աշխատակիցները, արհմիությունները նախազգուշացնում են, որ եթե վարչակազմը չկատարի նրանց պահանջները, երկօրյա գործադուլը կկրկնվի փետրվարի 11-ին:



