Էս բալիկին մնացել է ինքնաթիռի տոմսերի գումարը: Մոտ 5000 -6000 եվրո:
Ի՞նչ կարող ենք անել:
Խնդրում եմ գրեք` ուր կարելի է դիմել, ինչ կազմակերպությունների անուն գիտեք, ասեք` ինչ տարբերակներ գիտեք:
Շատ օգնած կլինեք:
2004թ.-ին ծնված Սահակյան Սուրենը ունի երիկամային քրոնիկ սուր անբավարարություն, երիկամների պոլիկիստոզ, չեն գործում նրա 2 երիկամները: 16/12/2012-13/03/2013թթ.-ին երեխան ստացել է ստացիոնար բուժում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նեֆրոլոգիական բաժանմունքում` սուր հետինֆեկցիոն արագ զարգացող գլոմերուլոնեֆրիտ ախտորոշմամբ: 2013թ.-ի մարտի 13-ից երեխային նշանակվել է ծրագրային հեմոդիալիզ, շաբաթը 3 անգամ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ «Հեմոդիալիզ» բաժանմունքում, ուր մինչև հիմա ստանում է: Երեխայի վիճակը շատ ծանր է, և նրան անհապաղ պետք է երիկամային փոխպատվաստման վիրահատություն արտասահմանում, ուր իրականացվում են մինչև 18 տարեկան երեխաների բարդ և որակյալ տրանսպլանտացիաներ: Երեխան պետք է վիրահատվի և անցնի հետվիրահատական բուժման կուրսեր՝ եվրոպական ցանկացած երկրի հիվանդանոցում: Երեխան և ընտանիքը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղից են, քանի որ շաբաթական 3 անգամ հեմոդիալիզ է ստանում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ «Հեմոդիալիզ» բաժանմունքում, ուստի երեխան մոր հետ ժամանակավորապես բնակվում է «Արաբկիր» ԲՀ- ԵԴԱԻ կից գործող տուն-հանրակացարանում: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ սոցիալական աշխատողի և ծնողների հետ սոցիալական խորհրդատվական հանդիպումների արդյունքում լուծվել է երեխայի հաշմանդամության թոշակի հարցը, ինչպես նաև երեխայի ընտանիքը հաշվառվել է «Փարոս» ընտանեկան աղքատության նպաստ ստանալու համար, քանի որ ընտանիքի անդամներից ոչ մեկը չի աշխատում, և ապրում են սոցիալապես անապահով պայմաններում: Երեխայի կյանքը փրկելու համար երեխայի ծնողները բանկում բացել են հաշվեհամարներ (ՀՀ, եվրո, դոլար և ռուսական), որոնք բացված են փոքրիկի մոր` Լիաննա Բադեյանի անունով: Դիմում ենք Ձեզ այն խնդրանքով, որ որևէ անհատ բարերարներ կամ բարեգործական կազմակերպություններ կարողանան ուշադրություն դարձնել այս փոքրիկին և հնարավորության սահմաններում լուման ներդնել Սուրենի փրկության համար:
Ծնողներ` Լիաննա (մայր)- 098-54-34-38,
Վարդան (հայր)-094-56-59-60
Ստացող` Լիաննա Բադեյան Նորավանդի «ՎՏԲ-Հայաստան» Բանկ
AMD 16040054123300
USD 16040054123301
EUR 16040054123302
RUR 16040054123303
Ուղարկիր 15 կոդը 1907 կարճ համարին և փոխանցիր 500 դրամ` օգնելով փրկել Սուրենի կյանքը: SMS կարող են ուղարկել միայն Beeline Armenia-ի և VIVACELL-MTS-ի բաժանորդները: Ուղարկվելիք SMS-ների քանակը սահմանափակված չէ: Անկախ նրանից` ձեր ուղարկած SMS-ի հաստատումը կստանաք պատասխան SMS-ի տեսքով թե ոչ, ձեր նվիրատվությունը կընդունվի:
Ուղարկիր SMS և օգնիր: Այսպես է BlogNews-ի նախաձեռնած նոր բարեգործական արշավի խորագիրը, որով փորձելու ենք բարի գործ անելու հնարավորություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն դրա ցանկությունը՝ առանց նրանցից լրացուցիչ ջանքեր ու էներգիա խլելու: SMS-ների միջոցով դրամահավաք կազմակերպելու գաղափարին երկար մտորումների արդյունքում հանգեցինք: Թերևս ամենաուժեղ արգումենտը, որը և հիմնական դրդապատճառն էր, որ անցում կատարեցինք այս համակարգին այն էր, որ ֆիզիկապես այլևս չէինք հասցնում հանդիպել և գումար վերցնել բոլոր այն մարդկանցից, ովքեր ցանկանում էին միանալ այս կամ այն ընտանիքին, հիվանդ մանուկին... օգնելու մեր նախաձեռնություններին:
Հետայսու, 1907 համարը այն համարն է, որի միջոցով ՕԳՆԵԼՈՒ ենք: Ու օգնելու ենք նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն: Փնտրելու ենք, ուսումնասիրելու ենք, ստուգելու ենք, ապա նոր միայն ձեր դատին ենք հանձնելու հերթական դժբախտ կյանքի պատմությունը, որը լուսավոր ու վառ ենք դարձնելու միասին, ամուր՝ իրար ձեռք բռնած:
Ընտանիքներն ու պատմությունները կներկայացնենք ըստ հատուկ կոդերի:



