Եթե ընդունում ենք, որ քաղաքականությունը պայքար է, ապա դա նախևառաջ գաղափարների, սկզբունքների ու ծրագրերի պայքար է: Ցավոք, մեր իրականության մեջ քաղաքականությունը չափից դուրս անձնավորված է, և հաճախ այդ պայքարը ուղղակի տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն, որտեղ առաջնային են դառնում ուժի դեմոնստրացիան և փոխադարձ ոչնչացումը: Եվ, ցավոք, ոչ մեկ չի գիտակցում, որ նման գործելակերպը բումերանգի էֆֆեկտ ունի, և վերջին հաշվով այդ պայքարի արդյունքում որևէ քաղաքական ֆակտոր, չի հաղթում: Անշուշտ, այս ամենից չեն շահում ո՛չ ժողովուրդը, ով իր կենսական շահերի պաշտպանությունը պատվիրակել է քաղաքական գործիչներին, և ո՛չ էլ պետությունը, որն այս պայքարի արդյունքում ավելի է թուլանում: Սրանք պարզ ճշմարտություններ են, որոնք լրացուցիչ հիմնավորումների և փաստարկների անհրաժեշտություն չունեն...
Հ. Գ. Վերոգրյալի հասցեատերերը միայն քաղաքական գործիչները չեն, այլ նաև մերձքաղաքական որոշակի շրջանականեր, որոնք հաճախ միտումնավոր նպաստում են ուժի դեմոնստրացիայի առավել ծայրահեղ դրսևորումներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/285583394928997?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել