Քաղաքականության մեջ մարդիկ երբեմն կորցնում են բարոյականությունը, դեռ Շելիլին է ասել. «Աշխարհում ամենախորտակիչ սխալն այն էր, երբ քաղաքականությունը առանձնացվեց բարոյական նորմերից»: Մարդ պետք է մարդ մնա թե՛ քաղաքական, թե՛ մշակույթի, թե՛ ընտանեկան միջավայրում:
Դեռ շատ չի անցել իմ մանկությունից, մանկությանս տարիներին շատ էի տեսնում երկկողմանի սղոցներ, որով երկու մարդ է աշխատում ու ամեն անգամ պապիկս ինձ ասում էր, հայտնի թևավոր խոսքերից մեկը՝ պետք չէ լինել ուրագի պես, այ այս սղոցն է ճիշտը: Իհարկե, ես այդ բառերի իմաստը չէի հասկանում այդ տարիքում, իմ համար դրանք ծիծաղ առաջացնող բառեր էին: Հիմա երբ նայում եմ շուրջբոլորս և տեսնում եմ, որ մեծամասնությունը «ուրագներ են», ակամայից փնտրում եմ «սղոցների»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kh.edgar/posts/481475798624440?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



