![]()
«@» նշանը, որը մեր օրերում այդքան հաճախ հանդիպում է էլ. փոստերի հասցեներում, համացանցի համար չէր ստեղծվել: Այս նշանն օգտագործվում էր դեռևս Վերածննդի ժամանակաշրջանում՝ XV-XVI դարերում: Իսպաներենում, պորտուգալերենում և ֆրանսերենում ավանդաբար նշանակում էր քաշի չափը՝ արրոբուն, որը հավասար էր 12-13 կգ-ի: Այնուհետև «շնիկը» տեղափոխվեց փաստաթղթերի մեջ, որտեղ նրա օգտագործումն օգնում էր կրճատել գրառումները: Դա անգլերեն նախդիր «at»-ի կրճատ գրելու տարբերակն էր: Քանի որ այս նշանն օգտագործվում էր հաշվապահական թղթերում, այն միանգամից հայտնվեց առաջին տպիչ մեքենաների ստեղնաշարերին: Հենց նրանց վրա էր տեսել «շնիկի» նշանը Ռեյ Թոմլինսոնը՝ ամերիկյան BBN Technology ընկերության հետազոտողը: Նա այդ ժամանակ զբաղվում էր փոստային համակարգի մշակմամբ, որը թույլ կտար հաղորդագրություններ ուղարկել հեռավորության վրա գտնվող համակարգիչներին: Հենց այդպես «@» նշանը դարձավ էլ.փոստի խորհրդանիշը:



