Ուզում եմ գրել շատ հարգելի տեր Եսայի քահանա Արթենյանի մասին: Նա շատ խելացի է, կրթված: Աշխատում եմ լսել նրա քարոզները. նա համբերությամբ պատասխանում է հավատացյալների բոլոր հարցերին ու միշտ մի նոր բան ես իմանում նրան լսելով:
28 նոյեմբեր 2011 թիվ
Եհովայի վկաները այնքան են լկտիացել, որ հարձակվում և հարվածում են տեր Եսայի քահանա Արթենյանին: Եթե նրանք այդպես են վարվում Հայ Առաքելական եկեղեցու քահանայի հետ, ապա ինչ կանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ: Եւ տեր Եսայի քահանա Արթենյանը բռնեց օրինախախտի ձեռքը, գործը հասավ դատարան ու ունեցավ տրամաբանական ավարտ: Ամենից շատ ինձ հուզեց նրա հաստատուն, ինքնավստահ պահվածքը աղանդավորների սադրանքներին: Լավ է, որ մարդ պաշտպանում է իր եկեղեցին և եկեղեցու հետևորդներին` հենվելով Աստծո պատվիրանների և իր պետության օրենքների վրա՝ դրանով իսկ օրինակ ծառայելով մյուսներին:
Նա կարող էր չտեսնելու տալ աղանդավորների հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների վրա, բայց նա դեմ կանգնեցնրանց` զազրելի հնարքներով մարդկանց մոլորեցնելու, նրանց ազատ կամքին կեղտոտ հնարքներով տիրանալու գործունեությանը: Տեր Եսայի քահանա Արթենյանը ցույց տվեց նրանց խղճուկությունը, մեջքից, թաքուն հարձակվելու նրանց քաղաքականությունը: Գործը դատարան տանելով` նա իր վարքագծով մարդկանց համոզեց` եթե ճիշտ ես, արդար, ապա պայքարիր ազնիվ, բացահայտ առանց վախենալու:
Մեզ երկար տարիներ կտրել են Հայ Առաքելական եկեղեցուց, կեղծ նկարագիր տվել, և քահանայի այդ պահվածքը`սովորական մահկանացուի, շատ կարևոր է հենց քահանաներին ճանաչելու, նրանց վստահելու, նրանցից օրինակ վերցնելու, նրանցից խորհուրդ հարցնելու համար: