Նկատե՞լ ես, որ նյարդայնացնում ես քո ֆեյսբուքյան ընկերներին:

Facebook սոցցանցի 10-րդ ամյակին ընդառաջ, «Pew» հետազոտական կենտրոնի կողմից նախորդ շաբաթ հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, քո ընկերներին նյարդայնացնում է, օրինակ, երբ հրապարակում ես ընկերներիդ երեխաների լուսանկարները՝ առանց նրանց թույլատվության, կամ երբ քո մասին չափազանց շատ անձնական տեղեկություներ ես հրապարակում: 

Երեխաներ ունեցող ֆեյսբուքյան օգտատերերի 57%-ը նշել է, որ իրենց երեխաների լուսանկարները՝ առանց իրենց թույլատրության հրապարակելը ուրիշների կողմից իրենց համար անընդունելի է: Պրինսթոնի հարցումների հետազոտությունների ասոցիացիայի կողմից օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցումներ են անցկացվել ֆեյսբուքյան 960 օգտատերի միջև: Հարցման անճշտությունների սահմանը հաշվարկվում է +()3,5%: 


Ֆեյսբուքյան օգտատերերը նաև տանել չեն կարողանում, երբ

  • Մարդիկ չափից շատ անանձնական տեղեկություններ են հրապարակում իրենց մասին (36%)
  • Ուրիշները հրապարակում են քո լուսանկարները կամ քեզ հետ կապված գրառումներ կատարում՝ առանց քո թույլտվության (36%):
  • Մարդիկ տեսնում են հրապարակումներ, գրառումներ ու մեկնաբանություններ, որոնք չեն ցանկանում տեսնել (27%)

Օգտատերերի ավելի փոքր տոկոսը նշել սոցցանցում հասարակական ճնշումների մասին, ինչպես օրինակ, չափից շատ կիսվելու (share) ճնշումը, կամ գրառումների հրապարակումը, որին հաջորդում է մեկնաբանությունների  տարափը և կամ ուրիշների կողմից հրապարակումների տակ մեկնաբանություն թողնելու անսպառ գործընթացը: 

Չափից շատ հրապարակումներ անող մարդկանց մասին դժգոհություններին անդրադառնալով` ավագ հետազոտող Աարոն Սմիթը, նշել է, որ պարզ չէ՝ օգտատերերին կոնկրետ հրապարակումների բովանդակությո՞ւնը, թե հրապարակման հաճախականությունն է նյարդայնացնում, սակայն նա ենթադրում է, որ երկուսը միասին:
Անցկացված նախորդ հարցումների արդյունքում պարզվել էր, որ օգտատերերի մեկ հինգերորդ մասը կա՛մ դադարեցրել է ընկերությունը, կա՛մ փակել որոշ ընկերների հրապարակումները տեսնելու հնարավորությունը՝ քաղաքական կոնտեքստի հրապարակումների պատճառով:

Հասարակական գործունեության մասին հրապարակումները չեն նյարդայնացնում:

Սմիթը նշել է, որ նրան մեծապես զարմացրել է այն փաստը, որ օգտատերերից միայն հինգ տոկոսն է նյարդայնանում հասարակական ակտիվությանը վերաբերվող գրառումներից, որոնց մեջ նրանք ներգրավված չեն:
Կանայք ու տղամարդիկ Facebook-ը սիրելու պատճառները հիմնականում կիսում են՝ չնայած կանայք նշում էին, որ այդ պատճառները հիմնականներն են:

  • Կանանց կողմից Facebook-ն օգտագործելու գլխավոր պատճառը լուսանկարներ ու տեսանյութեր տեսնելը 54% (տղամարդկանց 39%)
  • Տղամարդկանց կողմից Facebook-ն օգտագործելու գլխավոր պատճառն է միանգամից մի քանի մարդկանց հետ կիսվելու հնարավորությունն է 42% (կանանց 50%)
  • Կանայք ու տղամարդիկ հավասարապես հետաքրքրված են Facebook-ով՝ թարմ նորություններին հետևելու համար:
  • Մեկ այլ տարբերություն էր այն, որ կանայք նշում էին, որ Facebook-ն օգտագործելու կարևոր դրդապատճառներից է իրենց ընկերների ցանցում աջակցություն ստանալու լայն հնարավորությունը (կանանց 29%, տղամարդկանց 16%-ը):

Սոցցանցի աճը ամեն օր մեծանում է:

Ընդհանուր առմամբ, հարցման հետազոտությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում մեծահասակներն ավելի շատ են օգտագործում Facebook-ը` 57%-ը, որոնցից 64%-ը սոցցանցից օգտվում է ամեն օր (համեմատության համար նշենք, որ 2010թ.-ի հարցման ժամանակ վերջին թիվը կազմում էր 51%):

Հարցման հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ`

  • Facebook-յան սովորական օգտատերը 338 ընկերներ ունի, իսկ ընկերների միջին թիվը ընդհանուր առմամբ կազմում 200-ն է:
  • Օգտատերերի 44% «հավանում» (like), իսկ 31%-ը մեկնաբանում է ընկերների հրապարակումները՝ օրն առնվազն մեկ անգամ:
  • Օգտատերերի միայն 10%-ն է օրեկան փոխում իր պատի գրառումը, իսկ 25%-ը նշել է, որ երբեք չի փոխում կամ թարմացնում այն:
  • Օգտատերերի 12%-ի ընկերները (35%), առկա (23%), նախկին (12%) զուգընկերը խնդրել է ընկերների ցանկից ջնջել ինչ-որ մեկին: Սա հատկապես տարածված է եղել մինչև 30 տարեկանների շրջանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել